X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. Ռոբերտ Քոչարյան


* 30-07-2019, 14:25 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 324 անգամ


Իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. Ռոբերտ ՔոչարյանԿարծում եմ՝ իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Կառավարման այս որակով այս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընդ որում՝ ընտրողը կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի ուշադիր կլինի իր ընտրության հարցում: Սովորաբար ձախողված պոպուլիստներին փոխարինում են փորձառու, կրթված և հավասարակշված պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ են Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նա հայտարարել է, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ «մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից»: «Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է: Բայց չեմ կարծում, որ անմիջապես համախմբման մեկ կենտրոն կձևավորվի: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև ակտիվ փոխգործակցություն կլինի: Ընդ որում՝ հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ հատվածը: Այդ գործընթացում ես կարևոր օղակ կլինեմ, բայց ամենևին ոչ միակը: Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է անհրաժեշտ»,- ասել է նախկին նախագահը: Այդ գործընթացը, ըստ Քոչարյանի, կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ դեպքում այն կկորցնի իր ընտրազանգվածը. «Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»: Անդրադառնալով Արցախում նախանշված ընտրություններին, Հայաստանից «հեղափոխության արտահանման» և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հնարավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հուսով եմ՝ նման բան տեղի չունենա, չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններն Արցախում հաստատ չկան: Այնտեղ ճգնաժամ հրահրելն անպատասխանատու է, այն ազգային շահերին դավաճանություն կլինի: Արցախցիները պետք է հաստատակամություն դրսևորեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (309)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS