X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. Տուսկ


* 9-07-2019, 17:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 131 անգամ


Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով. ՏուսկՂարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում», - ասել է Տուսկը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով:

«ԵԽ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար և երկարատև կարգավորման հասնելու ուղղությամբ` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա», - ասել է Եվրախորհրդի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Բրյուսելում գնահատում են տարածաշրջանում լարվածության ընդհանուր կրճատումը:

«Սակայն, ինչպես համանախագահները, մենք ևս մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Զսպվածությունը կարևոր է նույնքան, որքան խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը։ ԵԽ-ն աջակցում է խաղաղության պահպանման գործունեությանը և պատրաստ է խթանել հստակ միջոցները՝ ուղղված բնակչությանը խաղաղության նախապատրաստման գործընթացին», - ավելացրել է Տուսկը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (273)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS