X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի


* 25-06-2019, 16:07 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 421 անգամ


Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվիՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող դատախազների միջնորդությունը։ Դա նշանակում է, որ դատարանը որոշեց բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։

Դանիելյանը նաև որոշեց վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին։ Դա նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։

Այսօր՝ դատավորի որոշման հրապարակման պահին, Քոչարյանի պաշտպանական կողմը ներկա չէր։ Նրանք մինչ այդ հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ ներկա չեն լինի դատարանում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների դեմ։

Դատարանը, նկատենք, բողոքի քննության ժամանակ հնարավորություն չէր տվել պաշտպաններին ներկայացնել առարկություններ դատախազների ու տուժողի ներկայացուցիչների ներկայացրած բողոքների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ և՛ դատախազությունը, և՛ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչ փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին և պահանջել կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը։

Նրանք բողոքարկել էին նաև Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նույն դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ գտնվելով Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործի մասնակիցների վրա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (240)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS