X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ֆրանսիայի որոշ քաղաքական շրջանակներ խավիար են կերել ու կոռուպցիոն կապերի մեջ են Ադրբեջանի հետ. Դավիթ Բաբայան


* 14-06-2019, 16:02 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 192 անգամ


Ֆրանսիայի որոշ քաղաքական շրջանակներ խավիար են կերել ու կոռուպցիոն կապերի մեջ են Ադրբեջանի հետ. Դավիթ ԲաբայանԱրցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության մասին հռչակագրերը չեղարկվել են, իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչն է եղել չեղարկման պատճառը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի Բարեկամության հռչակագրերը: Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ նշեց. «Արցախն այս իրողությանն արձագանքում է երկակի. նախ՝ շնորհակալ ենք մեր ֆրանսիացի բարեկամներին, ովքեր պայքարում են սեփական դատարանների դեմ այդ որոշումների պատճառով: Նրանք, փաստորեն, մեծ սկզբունքայնություն են դրսևորում և այս մարդասիրական ու անշահախնդիր բարեկամությունը մեզ համար շատ կարևոր է։ Մյուս կողմից՝ պետք է փաստենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, արդյունք է Ֆրանսիայի որոշ կառավարական շրջանակների և Ադրբեջանի հետ խավիարային կերուխումի։ Ակնհայտ է, որ այդ քաղաքական որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ խավիար ուտելով՝ մտել են ինչ-ինչ կուռուպցիոն գործարքների մեջ, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ»: Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկումը մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, քանի որ նման քայլով Ադրբեջանը հարված է հասցնում ոչ միայն Արցախին, այլ նաև Ֆրանսիային: «Նման հանցավոր համագործակցությամբ Ադրբեջանը խարխլեց ժողովրդավարության, օրինականության հիմքերն ու առավել շատ հարվածեց Ֆրանսիային, քան թե մեզ»,- ասաց նա: Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ ցանկացած մարտահրավեր ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլ նաև նոր հնարավորություններ բացում՝ առաջ բերելով մի շարք անհրաժեշտություններ։ «Արդեն ակնհայտ է, որ փոփոխություններ պետք է մտցնենք մեր լոբբիստական աշխատանքի և մեր քաղաքականության և՛ ռազմավարության, և՛ առաջնահերթությունների մեջ»,- նկատեց Բաբայանը՝ նշելով, որ Ադրբեջանի այս քայլը որևէ բացասական հետևանք չի ունենալու Արցախի և Ֆրանսիայի հարաբերությունների համար: Նա նաև Արցախի և Հայաստանի իշխանությանն ու ընդդիմադիր ուժերին խորհուրդ տվեց չշահարկել այս հանգամանքը, լինել միասնական, ինչն այս պահին հրամայական է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS