X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբոչկաները» կապել. Փաշինյան


* 6-06-2019, 17:31 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 225 անգամ


Սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր «բաբոչկաները» կապել. ՓաշինյանԿոնկրետ գործողություններով փորձեր են արվում քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար. Փաշինյան

Մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ է ժողովրդավարական ցանկացած երկրի համար. այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ հիշյալ ուժերն անդառանալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և քաղաքական հեռանկարների հանդեպ հուսահատությունից ելնելով՝ որոշ շրջանակներ որոշել են իրականացնել բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ «Եվ նույնիսկ այս առումով տեղի են ունենում քաղաքացիական ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։

Վերջինիս խոսքով՝ այն երկրում որտեղ հաղթել է թավշյա հեղափոխությունը, սակայն հնչում են բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա։ «Պետք է շատ կոշտ հակահարված տալ բոլոր նման երևույթներին»,- շեշտեց նա։

Գործադիր մարմնի ղեկավարը որպես այդպիսի երևույթի օրինակ նշեց, որ Ազատության հրապարակում երեկոյան ժամերին որոշ մարդիկ մեքենաներով «ճռիկներ» են անում, երթևեկում են մայթերով, իսկ դրա նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում անիշխանություն է տիրում՝ հավելելով, որ սա բացահայտ արհամարհանք է հանրության և իրավապահ համակարգի նկատմամբ և որ սրանով պետք զբաղվեն թե՛ ոստիկանությունը և թե՛ մյուս իրավապահ մարմինները։

Որոշ սևազգեստ մարդկանց, որոնք լարվածություն մթնոլորտ են փորձում ստեղծել, ըստ Փաշինյանի, պետք է բռնել և վերադարձնել օրինական կյանքի։ Այնուհետև Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսպիյանին, թե արդյո՞ք պարզ է առաջադրված խնդիրը։ Նրանք պատասխանեցին՝ «Պարո՛ն վարչապետ, պարզ է, կկատարենք»։

Այնուհետև դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց, թե ճիշտ կլինի, որ դատախազությունն այս երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրօրենսգրքի որևէ հոդվածի որևէ մեկնաբանությամբ, այլ նաև հանրային անվտանգության տեսակետից։ «Իմ կարծիքով՝ կոնկրետ գործողություններով փորձեր են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար։ Սա հանրային անվտանգության և ազգային անվտանգության խնդիր է»,- պատճառաբանեց նա։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (275)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS