X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


* 24-05-2019, 12:23 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 280 անգամ


ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԴԽ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պետ Արման Խաչատրյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դիմումի տեքստը նաև, որը ներկայացնում ենք ստորև.

«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ,

Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորու­թյունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետու­թյանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարի­ներով կուտակված ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:

Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես մի­ջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գոր­ծունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կոչ էր արել քաղաքացիներին արգելափակել դատարանների ելումուտը, որին հետևեց նրա ելույթը: Ելույթում Փաշինյանը խոսեց դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Այս կոչին հետևեցին մի շարք արձագանքներ, այդ թվում՝ միջազգային կառույցներից: ԲԴԽ-ն կոչի օրը արտահերթ նիստ էր հրավիրել, ապա հայտարարել, որ երկրորդ նիստ կլինի Փաշինյանի հայտարարությունից հետո, սակայն նիստը չկայացավ:


ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (248)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS