X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռոբերտ Քոչարյանի թիմի մամուլի ասուլիսը


* 17-05-2019, 16:33 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 263 անգամ


Ռոբերտ Քոչարյանի թիմի  մամուլի ասուլիսըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Քոչարյանի գործով նախնական դատական նիստի ընթացքին։ Պաշտպանները նշեցին, որ դատավարությունը թեև հարթ է անցել, սակայն որոշ խնդիրներ եղել են, քանի որ դատավարության վերջին օրը պաշտպանները ելույթ են ունեցել մեկ անգամով պակաս, ինչը խախտել է կողմերի միջև հավասարակշռությունը։ Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ եթե փողոց դուրս գան և հարցնեն, թե ինչի համար է դատվում Քոչարյանը, ապա այդ հարցին կտրվեն զանազան պատասխաններ: Ըստ Օրբելյանի՝ խափանման միջոցի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը քննող դատավորի համար շատ ավելի բարդ է որոշում կայացնել, քանի որ հարցի քննությունն ընթացել է դռնբաց նիստի պայմաններում, եղել է հրապարակային և թափանցիկ։ Անդրադառնալով դատարանում դատախազական կողմից հնչած մեղադրանքներին՝ Օրբելյանն ասաց, որ Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական օպերացիայի մասին Քոչարյանը չի իմացել։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (422)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS