X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թագաժառանգը հրաժարվել է Երևանում հյուրանոց կառուցել. Գագիկ Ծառուկյան


* 7-05-2019, 16:16 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 541 անգամ


Թագաժառանգը հրաժարվել է Երևանում հյուրանոց կառուցել. Գագիկ Ծառուկյան«Երկրի խնդիրները լուծվել, պրծել են, դա է մնացել: Ծառուկյանը մի անգամ գնաց եվրոպառլամենտ, Բրյուսել, այնտեղից 80 պատգամավոր հրավիրեց Հայաստան, 80-ից 25-ին տարավ Ղարաբաղ, որ էս 30 տարվա մեր 25 պատգամավոր կյանքում չի գնացել: Բայց եթե վերտալյոտներ տրամադրեին, նախանձությունից էդ էլ չտրամադրեցին, կարայինք 40-50-ը տանեինք, տարել եմ ցույց եմ տվել իրենք հիացած գնացին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Պատգամավորը նշեց, որ մարդ պետք է ոչ թե դատարկ-դատարկ խոսի, այլ իր կատարած գործերից խոսի, պետք է փորձ ունենա, իսկ անել բոլորը չեն կարող:

Հարցին՝ Ձեր դեմ բան ունե՞ն, քաղաքական հետապնդման եք ենթարկվո՞ւմ, Ծառուկյանը պատասխանեց.

«Ես ասացի՝ ես չեմ ուզում հավատամ, որ ունեն, չեմ հավատում և չեմ ուզում հավատամ: Իմ ցանկացած քայլը, որ ես անում եմ, ուզում եմ լավ բան արած լինեմ երկրի համար: Ցանկացած ոլորտ, որտեղ Ծառուկյանի ձեռքը կպել ա, զարգացել, ծաղկել ա: Այսօր Ծառուկյանի վստահությունը, հավատքը ամբողջ աշխարհում շատ մեծ է, հավատում են, վստահում են, ուզում են քայլեր կատարեն»,- ասաց Ծառուկյանը:

Այնուհետև նշեց, որ թագաժառանգը ուզում էր Երևանում հյուրանոց կառուցի, հազարավոր աշխատատեղ է լինելու, 400 քմ հողի համար 8 մլն դոլար է վճարել, բայց 10 ամիս է՝ ինչ-որ պատճառներով հետաձգում են. «Մարդը հրաժարվել ա, ասում ա՝ ես չեմ ուզում կառուցեմ»:

Քաղաքական հետապնդման վերաբերյալ Ծառուկյանը կրկնեց. «Ես այսօր չեմ ուզում այդպիսի բան մտածեմ ու պատկերացնեմ: Բայց նախանձողներ, չար մարդիկ, ով չի կարում անի, ո՞նց ա հայերի մոտ պետք ա հարևանը վատ ապրի, չի ընդունի, որ հարևանն իրանից լավ ապրի»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (322)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS