X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ժողովուրդը ճիշտ է անում, որ ավելին է ակնկալում. ավելին կլինի. Նիկոլ Փաշինյան


* 26-04-2019, 15:11 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 454 անգամ


Ժողովուրդը ճիշտ է անում, որ ավելին է ակնկալում. ավելին կլինի. Նիկոլ ՓաշինյանAysor.am:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցերին, ստիպված եղավ հիշել իր պատգամավորական գործունեությունից մի դրվագ և ասաց, որ նախկինում ինքը բոլոր վարկային ծրագրերին դեմ է քվեարկել, քանի որ չի վստահել նախորդ կառավարությանը։

Սակայն այժմ իրավիճակն այլ է. «Ես հիմիա համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահության քվեն և ըստ անհրաժեշտության, կարող է վարկեր վերցնել։ Նույնը վերաբերում է կարմիր գծերին, տեսախցիկներին։ Ես 90 թվականից շատ բաների մասին եմ խոսել և 20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»։

Գործադիրի ղեկավարը հստակեցրեց, որ ինքը նախկինում դժգոհել է կարմիր գծերով կայանատեղիում վճարվող 100 դրամ վարձի համար, քանի որ այդ գումարը գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը։ «Ու հիմա այդ ընկերությունը, որը գանձում էր այդ 100 դրամները, բազմամիլիոնանոց պարտքը թողել է քաղաքապետարանի վրա ու գնացել է զբաղվում է իր գործերով։ Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Ո՞րն է ձեր պրետենզիան», - լրագողին հակադարձեց վարչապետը։

Դիտարկմանը, թե ժողովուրդը ավելին է ակնկալում նոր կառավարությունից, վարչապետը արձագանքեց. «Ճիշտ է անում, որ ժողովուրդը ավելին է ակնկալում, և մենք ժողովրդի համար ստեղծում ենք այդ ամենը»։

Նա կրկնեց մի քանի անգամ արդեն ասվածը՝ 50 հազար աշխատատեղ մեկ տարվա ընթացքում դուրս է բերվել ստվերից կամ ստեղծվել է, 40 մլրդ դրամով գերակատարելու են պետբյուջեի եկամտային մասը, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու են, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ոստիկանության աշխատավարձերը արդեն բարձրացել են, 205 հազար մարդու աշխատավարձ հուլիսի 1-ից արդեն բարձրացել է, բուժաշխատողների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացել է, Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, Հայաստանում մուտքի շուկայի որևէ արգելք չկա:

«Ավելին եք ակնկալում, ճիշտ եք անում, որ ավելին եք ակնկալում և ավելին կլինի», - հայտարարեց Փաշինյանը։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (65)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS