X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. դեսպան


* 23-04-2019, 14:58 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 551 անգամ


Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. դեսպան Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով` տվյալ պահին հայ–ռուսական հարաբերություններում պահպանվում է հաջորդականությունը, դրանք ամուր են և ապագային ուղղված ամուր հիմքեր ունեն։

«Ես վստահ եմ` մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարները լիովին գիտակցում են, որ մեր երկրների միջև եղբայրական դաշնակցային հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին։ Պետք է ասեմ, որ սպասում ենք Դմիտրի Մեդվեդևի այցին Երևան` ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար», – ընդգծեց դեսպանը։

Կոպիրկինը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում, կանոնավոր բնույթ ունեն։

«Մեր հարաբերությունների հիմքը չի փոխվել և համապատասխանում է երկու կողմի հայտարարություններին», – ասաց նա։

Ավելի վաղ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի վարչապետի երևանյան այցը տեղի կունենա ապրիլի 30–ին։ Մեդվեդևի այցի օրակարգը դեռ հայտնի չէ, բայց, ամենայն հավանականությամբ, կընդգրկի հարցերի լայն շրջանակ` սկսած երկկողմ հարաբերություններից մինչև ԵԱՏՄ շրջանակում ծրագրեր։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (122)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS