X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ինչ քայլեր են տարվում.Վարդևան Գրիգորյան


* 17-04-2019, 18:51 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 160 անգամ


Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ինչ քայլեր են տարվում.Վարդևան ԳրիգորյանԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց` Արցախի հետ ռոումինգը չեղարկելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են տարվում։

Մինչ այդ, հղում անելով ԵԱՏՄ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, նա նշեց, թե նախարարն ասել է, որ աշխատանքներ է տարվում ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու ուղղությամբ, գինը էական նվազել է և միջպետական ռոումինգը չեղակվել է ՌԴ-ում։

«Մեր կառավարությունն այդօրինակ նախաձեռնություն հանդես կբերի՞ ռոումինիգը Արցախի հետ չեղարկելու կամ հնարավորինս իջեցնելու համար»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Հակոբ Արշակյանը պատասխանեց, թե օրինակը ՌԴ-ի ներսում գործող ռոումինգի մասով է և այստեղ տարբեր է իրավիճակը։

Նրա խոսքով՝ ռոումինգի սակագնի ձևավորման հարցը, մասնավորապես ԼՂՀ-ում ծառայության սակագների հարցը, քննարկվել է և հավելեց, որ սակագների պայմանավորվածությունը ձեռք է բերվում երկու օպերատորների միջև։

«Այսինքն՝ Արցախի օպերատորի և ՀՀ-ում նույնպես օպերատորների միջև։ Վերջին տարիներին սակագինը 145ից 132-ի միջև է տատանվել, հիմա 25-ից 45 դրամ է դարձել՝ կախված օպերատորից։ Սա ոչ թե երկրի ներսում կարգավորման հարց է, այլ միջպետական հարաբերությունների հարց է, որ շարունակաբար քննարկվում է»,-ասաց նախարարը։

Վարդևան Գրիգորյանն արձագանքեց, թե ԵԱՏՄ տարածքում էլ տաբեր երկրների ու տարբեր օպերատորների հետ գործ ունեն, բայց աշխատանք տանում են այդ տարածքում ռոումինգը չեղարկելու կամ իջեցնելու, նա նշեց, թե նախարարը, երևի, հասկանում է՝ ինչ է ակնարկում։

Նախարարն ասաց, որ Արցախի հետ ռոումինգի սակագինը 6 անգամ իջնելու մասին է խոսքը, իսկ քննարկումները շարունակվում են։ «Փակագծերը չբացելու Ձեր ակնարկած հանգամանքը թույլ տվեք շատ չմանրամասնել այս հարցի հետ կապված»,-եզրափակեց նա։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2019 (296)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS