X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Համազա՛սպ, մի քիչ զուսպ եղեք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 16-04-2019, 12:13 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 271 անգամ


Համազա՛սպ, մի քիչ զուսպ եղեք. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹԱզգային ժողովի նիստում, երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ընդդիմության նախագծերը քննարկել լիագումար նիստում, իսկ ընդդիմությունն էլ՝ դժգոհում, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԱԺ ամբիոնից հեգնեց. «Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ»։

Նրա ոճը առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, և ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը բարձրաձայնեց. «Հա, լուրջ ենք ասում»։

«Էս պրակտիկաները բերեք դադարեցնենք։ Հարց է հնչում՝ ո՞վ է ավելի մոտ ժողովրդին։ Նորից եմ հարցնում, լո՞ւրջ եք ասում», - հայտարարեց Դանիելյանը։

Գևորգ Պետրոսյանի նյարդերը տեղի տվեցին, և նա նստած տեղից հարցրեց. «Դե մի հատ օրենքի նախագծի անուն տվեք»։

Բայց Համազասպ Դանիելյանը շարունակեց. «Ակնհայտ է, որ սաբոտաժի մարտավարությունը ընտրված է, հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի օրինագծեր են բերում, որոնք իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչպես են իրագործելու, հետո էլ պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»։

Դանիելյանի ելույթին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ եկել է անկեղծ լինելու ժամանակը։

«Կներեք՝ Ձեր անունը՝ Համազասպ, մի քիչ զուսպ եղեք։ Էն, ինչ արել է Բարգավաճ Հայաստանը, երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հասկանալ։ Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ևս մի երկուսը, ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը։ Հաստատ՝ ոչ այս դահլիճում։ Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող ուժերի, գործիչների հանդեպ։ Մի փորձեք հանրությանը անընդհատ վախեցենլ հակահեղափոխության ստվերներով։ Ես հասկանում եմ՝ ձեզ հեշտ է, քանի որ գործ չկա անելու, մնում է գտնել թշնամիներ»։

Զոհրաբյանը հատկապես վիրավորվել էր իշխանական պատգամավորներից Սոֆյա Հովսեփյանի այն հայտարարությունից, թե ԲՀԿ-ն ներկայացնում է անհեթեթ օրինագծեր։

«Երբ մի տիկին այստեղ խոսում է, որ մի ամբողջ խմբակցություն անհեթեթ նախագիծ է ներկայացնում, սա արդեն խոսում է ձեր քաղաքական դաստիարակության բացակայության մասին։ Մի եղեք այդքան մեծամիտ ու ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին ու էլի մի քանիսին, որ դուք այստեղ նստած եք, նստած եք զուտ պատահականորեն», - հայտարարեց Զոհրաբյանը։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (324)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS