X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 8-04-2019, 22:44 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 369 անգամ


Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹFactor.am: Հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս՝ գյուղացիական աշխատանքներ իրականացնող: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք անել: Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանլով լրագրողի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով: Վարչապետը նշեց, որ կան նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, բայց նաև շահառուները պետք է ցանկանան օգտվել այդ հնարավորությունից: Նա հաստատեց, որ խոսքը գերիների հարազատների՝ նրանց հետ տեսակցելու հնարավորություն ընձեռելու մասին է: «Մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց մենք չգիտենք՝ ընտանիքները՝ երկու կողմից, կցանկանա՞ն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով չցանկանան օգտվել, հասկանալի է, չէ՞, դա հեշտ որոշում չէ»,- ասաց նա: Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, որ նա Արցախյան հարցի բանակցությունները վերսկսում է այն կետից, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ոչ, ես այդ կետից չեմ սկսել: Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարեւոր է»: Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, թե՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևն է գործում այսուհետ, կան մեկնաբանություններ, որ Հայաստանը պատերազմ է ուզում, Փաշինյանը պատասխանեց, որ այդ թեմային բազմիցս անդրադարձել են: «Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, մենք պատերազմից վախեցող չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, ապակառուցողական բան չկա: Ո՞վ է մտածում, որ եթե պատերազմ սկսվեց, Հայաստանը հանձնվելու է: Մենք ասում ենք՝ թիվ մեկ ջատագովն ենք, որ ԼՂ հարցը լուծվի բացառապես խաղաղ, բանակցային եղանակով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս խաղաղության օրակարգը առաջ քաշենք: Եթե մենք խաղաղության օրակարգից խոսում ենք անընդհատ, թող ոչ ոք տպավորություն չստանա, թե պատերազմի սպառնալիքից մենք վախենալու ենք: Ինչքան մենք վախենալու բան ունենք, էնքան ադրբեջանցիները, տարածաշրջանը, բոլորն ունեն: Պատերազմում փլավ չեն բաժանում, որևէ մեկը թող չմտածի, որ եթե մեր դեմ պատերազմ սկսեն, փլավը բաժանելու ենք բոլորին: Մենք պարտադրելու ենք խաղաղությունը, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու, ու դա մեր պատերազմը չի լինելու: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք պարտադրելու ենք»,- ասաց վարչապետը: Փաշինյանը նշեց, թե ամեն բանակցային գործընթացից առատ և հետո խոսում են պատերազմի մասին, մինչդեռ այսօր ուղերձը սա է, երբ խոսում են պատերազմի մասին, դրանով շեշտում են բանակցային գործընթացի կարևորությունը: Փաշինյանը նշեց՝ պայմանավորվել են ոչ միայն ուժ չկիրառել, այլև ուժի կիրառման սպառնալիք չկիրառել, ապա ընդգծեց՝ ընդամենը ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ուժի կիրառման սպառնալիքը օգտագործում է որպես գործոն: «Մենք ասում ենք՝ եկեք, չօգտագործենք դա, եկեք՝ խաղաղության օրակարգը ձևավորենք և աշխատենք այդ օրակարգի շուրջ, և պետք չէ խաղաղության օրակարգին մեր նվիրվածությունը մեկնաբանել որպես թուլություն կամ վախ որևէ մեկից կամ որևէ բանի առաջ: Մենք վախ չունենք: Վիեննայի այդ հայտարարության տեքստին, այն, ինչ համանախագահների և ԱԳ նախարարների անունից հրապարակվել է, ես նախապես այդ տեքստը տեսել և համաձայնություն եմ տվել, ամեն բառը հաստատում եմ, դա եղել է կառուցողական, պոզիտիվ քննարկում, ես կարծում եմ, որ ՊՆ հայտարարությունն այդ տրամաբանությունից դուրս չէ: Եթե մեզնից ակնկալվում է կառուցողական լինել, մենք էլ ենք ակնկալում, եթե ակնկալվում է, որ մենք հաշվի առնենք, ես վերջին ասուլիսում ասացի, չէ՞, մեր խնդիրն է՝ լինել լսելի, և մենք պատրաստ ենք լսել մեր գործընկերներին: Այստեղ, առանց սեթևեթանքի, այնտեղ, որտեղ մեր գործընկերները կգնահատեն, որ մեր դիրքորոշումը չափազանց կոշտ է, կարող ենք ինչ-որ չափով ավելի ճկուն դարձնել՝ հանուն խաղաղության օրակարգը առաջ մղելու, բայց դա չի կարող միակողմանի լինել»,- ասաց Փաշինյանը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (358)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS