X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի. Նաիրա Զոհրաբյան


* 8-04-2019, 18:38 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 541 անգամ


Ալեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի. Նաիրա ԶոհրաբյանԱլեն Սիմոնյանը կա՛մ պետք է հրապարակի իր կողմից հայտարարված հրավերը, կա՛մ պետք է ներողություն խնդրի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Ստրասբուրգից հետևել է տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, որ փորձ է արվում անպարկեշտ կերպով մանիպուլյացիաներ անել, թե «Իրավունքի կողմ» ՀԿ անդամ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին ինքն է հրավիրել խորհրդարան` դա համարելով «լկտի և անամոթ սուտ»:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց ընթացակարգը և նշեց, որ ԱԺ անվտանգությունը պահանջել է հանձնաժողովից տալ այն ՀԿ-ների անունները, որոնք պետք է մուտք գործեն ԱԺ շենք: Ըստ նրա` 40-ից ավելի ՀԿ զանգահարել և ցանկություն է հայտնել մասնակցել` տեղյակ լինելով օրակարգի հարցերին:

Պատգամավորը խնդրեց Ալեն Սիմոնյանին հրապարակել Լիլիթ Մարտիրոսյանին ուղղված հրավերը, ապա նշեց, որ նման բան չի կարող հրապարակել, քանի որ այդպիսի հրավեր գոյություն չունի:

«Մենք չէինք կարող այն ՀԿ-ներին, որոնք ցանկացել են մասնակցել լսումներին, ԴՆԹ անալիզ անցկացնել, կամ հարցնել` հնարավոր է շեղվեն օրակարգից : Ինձ համար շոկ էր, որ ամբոնին մոտեցավ նշյալ անձնավարությունը և խոսեց օրակարգից դուրս»,- ասաց նա և նշեց, որ, թեև, իրեն օրենքով թույլատրված էր անջատել խոսափողը, սակայն քանի որ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն է, իրեն թույլ չի տվել անել դա:

«Այն, ինչ տեղի ունեցավ, համարում եմ անարգանք ԱԺ-ի հասցեին, համարում եմ սաբոտաժ դահլիճում ներկա մի քանի ՀԿ-ների կողմից»,- ասաց նա:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (237)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS