X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կառավարության ծրագիրը կյանքի կոչելու նախադրյալները չենք կարողանում արձանագրել, որովհետև դրանք չկան ծրագրում․ Վահե Էնֆիաջյան


* 14-02-2019, 14:15 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 123 անգամ


Կառավարության ծրագիրը կյանքի կոչելու նախադրյալները չենք կարողանում արձանագրել, որովհետև դրանք չկան ծրագրում․ Վահե ԷնֆիաջյանTert.am: ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է՝ կառավարության ծրագրի հետ կապված իրենց դիրքորոշումն այս օրերին չի փոխվել։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակում են պնդել, որ անհրաժեշտություն կա կոնկրետ մատնանշել ծրագրերի իրականացման արդյունքներն ու ժամանակացույցը։

«Եթե որպես քաղաքական մոտեցում հայտարարություն կլինի, որ, այնուամենայնիվ, ընդունելի են մեր կողմից առաջարկված դիրքորոշումները, բնականաբար, մենք մեր խմբակցությունում կքննարկենք ու մեր որոշումը կներկայացնենք։ Եթե մեր մոտեցումներն ընդունելի չեն լինի, բնականաբար, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի»,- ասաց նա։

Էնֆիաջյանը սպասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ծրագրի հետ կապված ամփոփիչ ելույթին, որից հետո պարզ կդառա՝ արդյոք ավելացնում են 9-րդ գլուխ, որը կներառի իրենց առաջարկները։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ կառավարությունն է ծրագրի քաղաքական պատասխանատուն, հետևաբար չի կարող խորհրդարանի պահանջով փոխել, Վահե Էնֆիաջյանն արձագանքեց․ «Բնական է, որ կառավարությունն է պատասխանատվություն կրում ծրագրի հետագա իրագործման համար, բայց նույն ձևով, բնական է, որ քաղաքական օպոնենտները բացերն են արձանագրում, իրենց տեսլականն են առաջարկում, և այս ամբողջ գործընթացը ժողովրդի աչքի առաջ է»։

Պատգամավորի կարծիքով՝ իրենք ցանկանում են, որ կառավարության այս ծրագիրը կյանքի կոչվի, իրականություն դառնա նաև տնտեսական հեղափոխությունը։ Սակայն կարծում է, որ «տնտեսական հեղափոխություն» ասվածն իր մեջ նախադրյալներ պետք է պարունակի։

«Այս նախադրյալներն այսօրվա ծրագրի մեջ մենք չենք կարողանում արձանագրել, որովհետև, մեր կարծիքով, չկան»,- շարունակեց Վահե Էնֆիաջյանը։

Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն իր առաջարկները՝ կապված կառավարության ծրագրի հետ, երեկ գրավոր ներկայացրել է, իսկ այսօր սպասում են առաջարկների հետ կապված պաշտոնական պատասխանի։ Նրա խոսքով՝ տնտեսական հեղափոխության բանաձևը պետք է լինի շոշափելի, փոխարենն իրենք տեսնում են վերացական արտահայտություններ, օրինակ՝ պետք է իրականացնել, ցանկալի է իրականացնել, երջանկության զգացողություն և այլն։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2019 (326)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS