X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սոչիում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը


* 14-02-2019, 13:32 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 275 անգամ


Սոչիում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումըErmenihaber: Այսօր՝ փերրվարի 14-ին, Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի հիմնումը:

Նշվում է, որ նախագահները քննարկելու են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվելիք հնարավոր գործողությունների/անվտանգության գոտու հիմնման, ինչպես նաև Մանբիջի վերահսկողության հարցը:

Սպասվում է, որ այս հանդիպմանը կլուծվի նաև Սիրիայի նոր սահմանադրությունը կազմելու նպատակով ստեղծվելիք 50 հոգանոց հանձնաժողովի անդամների անունների վերաբերյալ կողմերի ունեցած անհամաձայնությունները:

Գագաթնաժողովից բացի նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Թուրքիայի և Իրանի նախագահների հետ:

Ակնկալվում է, որ 3 երաշխավոր երկրների առաջնորդները նաև ուղերձներ կհղեն առ այն, որ շարունակելու են համագործակցությունը Աստանայի գործընթացի շրջանակներում՝ ջանքեր գործադրելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Նախագահները այս ձևաչափի շրջանակներում վերջին անգամ հանդիպել էին 2018-ի սեպտեմբերի 7-ին: Հանդիպման գլխավոր թեման եղել էր Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության թուլացման հարցը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (237)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS