X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Տեղական ինքնակառավարման համակարգն այս տարի ի վիճակի է իրականացնել մոտ 10 մլրդ դրամի սուբվենցիոն համայնքային ծրագրեր


* 11-02-2019, 15:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 237 անգամ


Տեղական ինքնակառավարման համակարգն այս տարի ի վիճակի է իրականացնել մոտ 10 մլրդ դրամի սուբվենցիոն համայնքային ծրագրերՀայաստանի Հանրապետության կայուն զարգացման գրավականը համայքների սոցիալ տնտեսական զարգացումն է։ Այս մասին այսօր Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաժողովի գլխավոր նպատակը սուբվենցիաների տրամադրումն է։ Ամիսներ առաջ Փաշինյանն ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էին, որ պատրաստվում են 10 մլրդ դրամ հատկացնել համայքներին, սակայն, ինչպես այսօր նշեց վարչապետը, այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով ամբողջության չիրականացվեց, այսօր արդեն հստակ նպատակադրվել են տասը, գուցե ավելի մլրդ տրամադրել համայքների զարգացման ծրագրերին։

Մինչ սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալը՝ վարչապետը խոսեց նաեւ համայնքային խնդիրներից․

«Համայքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որի համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում, բայց պետք է սահմավեն այդ աշխատանքի պարամետները»,-մասնավորապես ասաց Փաշինյանը։

«Եթե ազնիվ լինեմ, ապա, իմ ընկալմամբ, համայքնի ղեկավարի նկարագիրը՝ ընտրություններում ինչ-որ կերպ ընտրվելուց հետո, համայքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացով զբաղված մարդու նկարագիր է՝ չմոռանալով սեփական անձը։ Մենք խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց, օրինակ, յուրաքանչյուր համայնքում աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում ես՝ կամ հայանքի ղեկավարինն է, կամ տեղակալինը, կամ էդպես շարունակ»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա, ընդհանուր առմամբ, զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլ որ դա տարիներ շարունակ հանդուրժվել է հանրության կողմից։

Վարչապետն ասաց, որ ամենօրյա աշխատանք եւ այդ աշխատանքի որակի փոփոխություն ասելով նկատի ունի, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, պատգամավորի, այլեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի կողմից չի կարող եւ չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն․

«Պետական պաշտոնյայի գործունեության նպատակը պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը եւ ոչ թե անձնային կամ խմբային։ Նոր Հայաստանում այդպիսի երեւույթներ եւ դրանց շարունակություններ չեն կարող լինել»,-շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիր ունենք, որ երկար տարիներ աշխատած մեխանիզմները շարունակում են գործել, եւ, որ Հայաստանում կա այն մտայնությունը, թե՝ «հասկացանք, լավ, հեղափոխություն էր, հեսա մի քանի ամիս կանցնի, բոլորը կմոռանան՝ ինչի համար են հավաքվել, եւ ամեն ինչ կսկսվի նորից»․

«Ես խնդրում եմ նման հույս չունենալ, որեւէ բան չի վերադառնալու հնին։ Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ հեսա խորհրդարանական ընտրություններն անցնում են, հեսա մի բան կանենք, մի բան կլնի, ապա՝ ոչ մի բան չենք անի, չի լինի․ մի բան կլինի․ կոռուպցիոներներին արմատախիլ անելն է։ Մենք շանս ենք տալիս, եւ ովքեր չեն օգտվի էդ շանսից, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,-ասաց վարչապետը։

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Փաշինյանը եւ հույս հայտնեց, որ համայնքերի հետ համագործակցություն կլինի, ինչպես ավելի վաղ նշել էր՝ «Հայաստանը աղբից, ավտոմեքենաների ժանգոտված թափքերից, ժանգոտված ու տձեւ կրպակներից՝ բուտկաներից» մաքրելու հարցն է․

«Սա իսկապես այն ոլորտն է, որտեղ կառավարությունն ու ՏԻՄ-երը պետք է կարողանան համագործակցել։ Մենք նախաձեռնությամբ ենք հանդես եկել եւ մարտի 23-ին մտադիր ենք ՀՀ-ում իրականացնել հեղափոխական մասշտաբների շաբաթօրյակ։ Վերջին անգամ, եթե չեմ սխալվում, այն իրականացվել է երկու տարի առաջ՝ «Մաքուր Հայաստան» ծրագիրը, շատ լավ գաղափար էր։ Հիմա պիտի փորձենք չկրկնել սխալներն ու բացթողումները, որոնք եղել են։ Անցած տարի քայլարշավին մենք տեսանք, որ այդ աղբը տեսախցիկի առաջ հավաքել են, տարել, լցրել ինչ-որ մի այլ տեղ»,-նկատեց Փաշինյանը։

Իսկ արդեն սուբվենցիաների վերաբերյալ՝ Փաշինյանն ասաց, որ նախորդ տարի Տեղական ինքնակառավարման համակարգը ի վիճակի չէր իրացնել համապատասխան ծրագրեր, դրանք մասամբ իրականացվեցին․

«Նպատակ ունենք, քանի որ կարեւորագույն խնդիր է ներդրումային ակտիվության խթանումը, սուբվենցիոն ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրերում»,-մասնավորապես ասաց վարչապետը։

«Հայաստանի Հանրապետությունը դեպի հետ ճանապարհ չունի։ Ես բոլոր համայնքապետերին, որոնք ունեն իրենց ընտրողների վստահությունը, հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու եւ կերտելու ազատ, հզոր եւ երջանիկ Հայաստան»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (309)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS