X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԺ խորհրդի նիստն անցել է լարված. «Իմ քայլը» ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին «վտարել է» ՆԱՏՕ-ի և «Սևծովյան» հանձնաժողովներից


* 6-02-2019, 14:15 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 540 անգամ


ԱԺ խորհրդի նիստն անցել է լարված. «Իմ քայլը» ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին «վտարել է» ՆԱՏՕ-ի և «Սևծովյան» հանձնաժողովներից   Երեկ՝ փետրվարի 5-ին, Ազգային ժողովի խորհրդի նիստն անցել է լարված մթնոլորտում: Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ թեժ բանավեճ է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկվում է, թե միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում որ խմբակցությունից ովքեր են լինելու: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ պատվիրակություններում պետք է ամենից շատ լինեն իրենց պատգամավորները, քանի որ ժողովուրդն իրենց է վստահության քվե տվել: Արդյունքում «Իմ քայլը» կարևոր միջազգային հանձնաժողովներում չի ընդգրկել ընդդիմությանը: Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը զրուցեց ԱԺ խորհրդի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա, ըստ էության, հաստատեց այն տեղեկությունները, որ «Իմ քայլը» ցանկանում է պատվիրակությունների կազմում մեծ թվով պատգամավորներ ունենալ: «Խորհրդի նիստն անցել է բավականին բուռն և ակտիվ քննարկումներում: Եթե մարդիկ մտածում են, որ խորհրդի նիստերը պետք է անցնեն մենաստանային լռության պայմաններում՝ այդպես չէ: Ամեն մեկս մեր տեսակետն ու մոտեցումներն ունեինք: Մենք և «Լուսավոր Հայաստանն» այլ մոտեցում էինք առջարկում, «Իմ քայլն»՝ այլ: Երկու մոտեցումները դրեցին քվեարկության, բայց, քանի որ «Իմ քայլը» մեծամասնություն էր, անցավ իրենց առաջարկությունը»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք այն մոտեցումն ունեն, որ պետք է բոլոր պատվիրակություններում բոլոր խմբակցություններից ներկայացուցիչ լինի: Սակայն կան պատվիրակություններ, որտեղ ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից պատգամավորներ չկան: «Օրինակ, ՆԱՏՕ-ի պատվիրակությունում ԲՀԿ-ի ներկայացուցիչ չկա, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ԼՀԿ-ն չունի ներկայացուցիչ: Մեր մոտեցումը սա էր, նախնական համաձայնություն, կարծես թե, կար, բայց որոշակի կոնսենսուսի բացակայությունը բերեց նրան, որ քվեարկության արդյունքում հաստատվեց այն տարբերակը, որն օրակարգ բերել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ստացվում է, որ երկու կարևոր հարթակներում ներկայացված չի լինում խորհրդարանական ընդդիմադիր ուժերից որևէ մեկը: Մեզ համար այս սկզբունքն ընդունելի չէ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ խորհրդի նիստը շարունակվելու է նաև այսօր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (296)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS