X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Զախարովա. Ադրբեջանը չպետք է էթնիկական նկատառումներով խոչընդոտի ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան


* 11-01-2019, 17:07 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 267 անգամ


Զախարովա. Ադրբեջանը չպետք է էթնիկական նկատառումներով խոչընդոտի ՌԴ քաղաքացիների մուտքն ԱդրբեջանՄոսկվան հուսով է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկական խտրականության իր քաղաքականությունից՝ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես, ազգությամբ հայերի, և չի խոչընդոտի նրանց մուտքին Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ռուսական դիվանագիտության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել մի շարք հրապարակումների վրա, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երբ ադրբեջանական իշխանությունները «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկ խտրականության քաղաքականություն» են դրսևորում:

«Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա անցյալ տարի մենք տեղեկացանք, որ Ռուսաստանի 16 քաղաքացու մուտքն Ադրբեջան մերժվել է էթնիկական նկատառումներով», - ասել է նա:

Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, ինչից հետո բռնի արտաքսվել են, իսկ պաշտոնական պատճառ չի նշվել:

«Նշված փաստերը, մեր կարծիքով, համարվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում», - ընդգծել է Զախարովան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2019 (230)
դեկտեմբեր 2018 (339)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS