X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզը Ազգային ժողովում կունենա 6 պատգամավոր


* 8-01-2019, 14:05 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 3504 անգամ


Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորՇիրակի մարզը 7-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 6 պատգամավոր: Ներկայացնում ենք կենսագրական տվյալները:


Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորԿարեն Սարուխանյան

Կենսագրական տվյալներ

1986թ. 20-ը օգոստոսի,
ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի
1993-1998թթ Գյումրու թիվ 15 միջ. դպրոց
1998-2002թթ «Բալատոն» վարժարան
2003թ ավարտել է Բյուրակնի դպրոցը
2004-2008թթ ԵՊՀ - կենսաֆիզիկա
2011-2013թթ-ԵՊՀ(մագիստրատուրա) կենդանաբանություն
2009– 2018թթ.- Բյուրակնի միջ. դպրոց ՊՈԱԿ –
Կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ
2008-2012թթ-Գյումրու պետական բժշկական քոլեջ –
բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս
Հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ


Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորՍոֆիա Հովսեփյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1981թ. ապրիլի 20-ին


2001-2006 ԵՊՄՀ Հոգեբանության և մանկավարժության բաժինը
2017- ից ԵՊՄՀ Լոգոպեդիա և վերականգնողական թերապիա բաժնում

2007-2008 «Հույսի կամուրջ» ՀԿ որպես արտ թերապևտ
2007 – մինչ օրս աշխատում եմ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում որպես հոգեբան, արտ թերապևտ։
2008-ից հոգեբանական ծառայության կենտրոնում որպես խորհրդատու հոգեբան։
2007-2008 Մասնակցել եմ UNICEF-ի տարբեր ծրագրերի, անցկացրել եմ մոնիթորինգներ «Կրթություն բոլորի համար» ծրագիրն իրականացնող բոլոր դպրոցնորում և անցկացրել հատուկ կրթության մասնագետների վերապատրաստումներ։
2007- 2008 ՀՀ Կրթության տեսչության` տեսչական խմբի վերահսկող մասնագետ` « Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչ։
2008 -ից «Ներառական կրթություն» դասընթացի վերապատրաստող մասնագետ ողջ հանրապետությունում։
2009 –2013 « ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ կողմից իրականացվող «Առողջ ապրելակերպ» ծրագրի Կենտրոն վարչական շրջանի համակարգող։
2010- 2011« Փրկենք երեխաներին» ՀԿ «Տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի համակարգող։
2015- ից «Հույս և օգնություն» ՀԿ պատանիների և ուսուցիչների համար նախատեսված դասընթացների «Սեռական բռնություն», « Հանդուրժողականություն, խարան և խտրականություն, կարծրատիպեր», «Ապահով համացանց» սեմինարավար ։
2013-2015 Բաց հասարակություն հիմնադրամներ –Հայաստան «Ներառական կրթության դժվարությունները և պատճառները» փորձագետ։
2013- ից ԴԾԽԱԱ ՀԿ կողմից իրականացնում եմ վերապատրաստումներ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում ողջ հանրապետության տարածքով։
2015- ից Գյումրիի «Էմիլի արեգակ» խնամքի կենտրոնի թրեյնինգավար, խորհրդատու։
2016- ից «Արմավիրի զարգացման կենտրոն» վերապատրաստող մասնագետ։
2016 – 2018 « Սահուն անցում մանկապարտեզից դպրոց» ծրագրի համակարգող ։
2017-ից «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» ՍՀԿ հիմնադիր- քարտուղար
Հեղինակ եմ մի շարք հոդվածների և «Խաղանք և սովորենք», «Համընդանուր ներառում» ուսումնաօժանդակ ձեռնարկների։
2018թ. հունիսի 18 - ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

2004-2007 World Vision Armenia միջազգային կազմակերպությունում որպես հոգեբան (կամավոր)
2010 «Խթանենք կրթության որակ» ծրագրի համակարգող
2005 -2011 ՀԿԽԸ երիտասարդական բաժնի կողմից իրականացվող ՄԻԱՎ – ի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ուսուցանող (կամավոր)
2006 –2011 Հոգեբանների ակումբի անդամ
2008 – 2011 Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի գործող անդամ
2009 – ից ՀՀ դպրոցներում «Թմրամիջոցների դեմ պայքարի» կոալիցիայի անդամ
2008 Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի կողմից մասնակցել եմ ՄԱԿ – ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրին `«Արվեստը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար» ծրագրով և ստեղծել ԱՐՏ ԹԵՐԱՊԻԱՅԻ կենտրոն, որը գործում է մինչ օրս։
2009 -ից մինչ օրս «Ճանաչիր քո երկիրը » նախաձեռնության հիմնադիր անդամ։
2011-ից « Պատմամշակութային հուշարջանների պահպանում» նախաձեռնության հիմնադիր անդամ։
2010 - ից «Հեռուստաեթերի մաքրում» նախաձեռնության հիմնադիր անդամ, համակարգող
2014 - Դեմ եմ շարժման ակտիվ անդամ, կրթության հարցերի համակարգող։
2014-ից «Ոչ թալանին» նախաձեռնության հիմնադիր անդամ, համակարգող:
2014 - ից «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության հիմնադիր անդամ , համակարգող։
2015-ից «Ապրանքներ անմիջապես գյուղերից» նախախաձեռնության հիմնադիր անդամ, համակարգող։
2016 -ից «Աջակցություն թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության հիմնադիր անդամ, համակարգող։
2016-ից « Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին» նախաձեռնության հիմնադիր անդամ , համակարգող։
2016-ից Կողբ և Բերդավան համայնքներում իրականացվող «Եռաչափ մոդելավորում» և «Ծրագրավորում» ծրագրերի համակարգող։

Ամուսնացած չէ:


Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորՆազելի Բաղդասարյան
Կենսագրական տվյալներ

08. 08.1983 թ ք.Լենինական
2000 թ Ավարտել է Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը։
2000-2005 թթ. Սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Մոսկվայի «Միջազգային Ձեռներեցության ակադեմիան»՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ
2008 թ Ավարտել է Ուկրաինայում իրականացվող ԱՄՆ ՄԶԳ «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների կրթական ծրագիրը
2017 թ Ստացել է Կիևի «Ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի» մեդիա իրավագետի որակավորում
1999-2006թթ աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար
2003-2005 թթՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ տեղակալի օգնական
2005-2006 թթ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի Սահմանադրական իրավունքի, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման իրավունքի դասախոս
2005-2018 թթ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար
2006-2018 թթ «Ցայգ» ՍՊԸ իրավաբան
2012 թ-ից «Իրականում» հեռուստահաղորդման հեղինակ եւ վարող
2014 թ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր
2012 թ-ից Քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ
2015 թ-ից Հանրային ելույթների եւ հրապարակախոսության մենթոր
2005 թ Գիտական աշխատություն՝ «Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»
2011-ից Լրագրողների միջազգային դաշնության լիիրավ անդամ
2017-ից «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2018-ից Գյումրու ԵՆԿ Տեղական խորհրդատվական խորհրդի անդամ
Տեղական եւ միջազգային մի շարք ֆորումների մասնակից։
21.08.2018 թ. նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական
Անկուսակցական
Ամուսնացած է, ունի մեկ որդի:




Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորՎարդան Ղուկասյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1961թ. հունվարի 20-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):

1984թ. ավարտել է Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: 2001թ.՝ Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը: Տտնտեսագետ: 2008թ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Պատմության եւ իրավունքի ուսուցիչ:

1984-1988թթ. եղել է Լենինականի առեւտրի վարչության ապրանքագետ: 1985թ. հիմնադրել եւ 1985-1987թթ. ղեկավարել է «Սպարտակ» կոոպերատիվը: 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ:

1999թ. ընտրվել, 2002թ., 2005թ. եւ 2008թ. վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:

2004-2008թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի ոսկե պսակով (2002թ.,), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգեւով (2007թ., ՀԳՄ), «Գյորգեւյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով (2010թ.), «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի):

Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը եւ մարդիկ» գրքերի:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:


Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորՎարդեւան Գրիգորյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1953թ. հուլիսի 12-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1982թ.՝ Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ:

1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ: 1977-1979թթ.՝ նույն ինստիտուտի սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս: 1989-1992թթ.՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան: 1990-1995թթ.՝ Գյումրու քաղխորհրդի պատգամավոր: 1992-1996թթ.՝ Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ: 1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ: 2002-2016թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: 2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

1999-2002թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:



Շիրակի մարզը  Ազգային ժողովում կունենա 6 պատգամավորՍարիկ Մինասյան

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 16.08.1980թ. Գյումրի քաղաքում:
1987-1997 Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց:
1999-2004 Ռուս-Հայկական Սլավոնական համալսարան՝ քաղաքականության մագիստրոսի որակավորման աստիճան:
2004-2006 Հայաստանի Հանրապետության զինված ուժեր
2010-2011 Արմենտել ՓԲԸ՝ վաճառքի տարածքային մասնագետ
2011-2012 «Գոռավետ» ՍՊԸ՝ փոխտնօրեն
2013-2017 Գյումրու քաղաքապետարան՝ Բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
2018 Մարտից մինչ օրս Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (366)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS