X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին


* 28-12-2018, 10:52 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 290 անգամ


Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այս մասին վարչապետի պաշտոնակատարը պատմեց իր ֆեյսբուքյան էջում, նշելով, թե տեղյակ է, որ մեծ հետաքրքրություն կա հանդիպման վերաբերյալ:

«Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը: Ըստ էության այդտեղ ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի ռազմավարական ուղղություն պետք է ունենան երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Մեծ հաշվով քննարկումը մինչ այժմ ունեցած քննարկումների ամփոփումն էր», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե ամփոփել են անցած ութ ամիսների հանդիպումները:

Հանդիպման մթնոլորտն, ըստ Փաշինյանի, դրական է եղել: Նա նշեց, թե չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերին անդրադառնալ:

«Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չենք ունեցել», - տեղեկացրեց Փաշինյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (225)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS