X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀԿ-ն կա, եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը. Շարմազանովն ամփոփում է 2018-ը


* 26-12-2018, 14:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 318 անգամ


ՀՀԿ-ն կա, եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը. Շարմազանովն ամփոփում է 2018-ը2018 թվականը թե Հայաստանի, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության համար մարտահրավերներով լի տարի էր, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով 2018 թվականը։

«2018-ը մեծ փոփոխությունների տարի էր, կտրուկ փոփոխությունների տարի էր, տեղի ունեցավ իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն, այլ՝ իշխանափոխություն, բայց ունենք այն, ինչ ունենք։ Գործադիրին ու նրա ղեկավարին հաջողվեց ճնշում գործադրելով օրենսդիր մարմնի վրա՝ հասնել Ազգային ժողովի պաշարմանը, դրանից հետո էլ արդեն որոշում կայացվեց, իմ խորին համոզմամբ, ճնշումների արդյունքում տեղի ունեցան հապճեպ, ափալ-թափալ ընտրություններ», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել հակաժողովրդավարական ընտրություններ։

«Ասֆալտին փռել, վզից բռնել, պոլին պառկեցնել, համայնքապետերին վախեցնել, ԱԱԾ-ով վախեցնել, արդյունքում, մենք ունեցանք ընտրական կամպանիա՝ բացառապես վախի ու անհանդուրժողականության մթնոլորտում», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Նա ընդգծեց՝ հիմա Հայաստանում կլինի խորհրդարան, որը զուրկ է ընդդիմությունից։

«Ինչքան էլ երկու կուսակցությունները հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, այդ առիթով ավելի իրավացի է Տիգրան Ավինյանը, որն ասում է՝ «մենք այնքան շատ ենք՝ 88 հոգի ենք, մեր մի մասը մեզ կարող է ընդդիմություն լինել»», - նշեց Է.Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ արտաքին քաղաքականության ոլորտում կան լուրջ մտահոգություններ։

«Չնայած Նիկոլ Փաշինյանի կենացային հավաստիացումներին, որ ամեն ինչ լավ է, որ Հայաստանը մինչև ժամկետի ավարտը կպահպանի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, ես կասեմ՝ Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, վերջ, դա արդեն փաստ է», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Նա շեշտեց՝ հայ-ռուսական հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ։

«Կան բազմաթիվ մտահոգություներ նաև տնտեսության ոլորտում. տնտեսությունը գահավիժում է», - ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ հազարավոր քաղաքացիներ Ամանորից հետո գործազուրկ են դառնալու։

«Փաստորեն, մենք Սփյուռքի, Մշակույթի առանձին նախարարություն չենք ունենալու, սա ակնհայտ մտահոգ քաղաքականություն է», - ասաց նա։

Է.Շարմազանովն ասաց, թե չկա մի ոլորտ, որտեղ ներկա իշխանությունը հաջողության է հասել։

«Ես որևէ լավ բան չեմ տեսնում, նախարարությունները կրճատվում են, գործազուրկների թիվն ավելանում է, ներդրումները պակասում են, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնում ենք, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ունենք անհասկանալի պահվածք», - ասաց նա։

Է.Շարմազանովն ասաց, թե ՀՀԿ-ի համար 2018-ին ձախողումն այն էր, որ կուսակցույթունը գնաց իշխանությունից։

«Բայց մենք դեկտեմբերի 9-ին վերածնվեցինք, ու դա ապացուցեց ընտրություններում 60 հազար ձայն հավաքելը։ Դեկտեմբերի 9-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կա , եղել է ու կլինի Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը ու ապագա արտախորհրդարանական ընդդիմությունը համախմբվելու է ՀՀԿ-ի առանցքի շուրջ», - նշեց Է.Շարմազանովը։

Նա ասաց նաև, թե ՀՀԿ-ն 2018-ին բազում հաջողություններ է արձանագրել։

«Զրկվելով իշխանությունից՝ ՀՀԿ-ն բոլոր խորհրդարանական հարթակներում ծառայել է ՀՀ շահերի պահպանմանն ու պաշտպանությանը՝ ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում։ Բոլոր մակարդակներրում մենք պաշտպանել ենք Հայաստանի ու Արցախի շահը ու ասել ենք, որ պետական շահի համար չկա ընդդիմություն ու իշխանություն, մենք հիմա էլ, որպես արտախորհրդարանական ուժ, պետք է մեր միջազգային կապերն օգտագործենք Արցախի հարցի հայանպաստ լուծման ու հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով», - ասաց Է. Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ ներքին քաղաքականության մեջ ՀՀԿ-ն ապացուցեց, որ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի, որի հրաժարականից հետո մնացին փշրանքները, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մնաց կուռ քաղաքական թիմ։

«Սա ամենամեծ հաջողությունն է հետագա աշխատանքները շարունակելու համար։ Քաղաքականությունը պայքար է, մենք պատրաստ ենք պայքարելու բոլոր օրինական մեթոդներով՝ հանուն Հայաստանի, Արցախի։ Բոլորին խաղաղություն եմ մաղթում», - հավելեց Է.Շարմազանովը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մարտ 2019 (225)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS