X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Քոչարյանի աջակիցների ակցիայի մասին


* 21-12-2018, 12:22 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 782 անգամ


ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել Քոչարյանի աջակիցների ակցիայի մասինՌուսաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է դեկտեմբերի 22–ին Մոսկվայում ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախանշված հավաքին։

Դեսպանատունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հետևել ՌԴ օրենսդրության պահանջներին և ձեռնպահ մնալ չարտոնված գործողություններից ու հասարակական կարգը խախտելուց` հիշեցնելով, որ հանրային միջոցառումները պետք է իրականացվեն ՌԴ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն։

Հայտարարության ավարտին ընդգծվում է, որ ՀՀ դեսպանատունը պատասխանատվություն չի կրում դիվանագիտական առաքելության վարչական տարածքից դուրս իրականացվող գործողությունների համար։

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական կայքերում տարածված հայտարարությունների համաձայն, վաղը` դեկտեմբերի 22-ին, Մոսկվայում` Հայաստանի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա է կազմակերպվելու` ի պաշտպանություն Հայաստանում կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության` Վերաքննիչ դատարան։

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարան մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այս որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել էր։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2019 (230)
դեկտեմբեր 2018 (339)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS