X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել


* 6-12-2018, 18:55 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 241 անգամ


Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծելAysor.amՌուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել, որը թույլ կտա բարձրացնել ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից ու այլ արժույթներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարման ենթակառուցվածք ստեղծելու հարցը: Այն պետք է մշակվի ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներով: Այն հնարավորություն կտա բարձրացնելու մեր երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը, միևնույն ժամանակ՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից և այլ արտասահմանյան արժույթներից: Դա՝ տնտեսական ինքնիշխանության բարձրացում է», - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը:

Կարևոր է, որ Միության անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդումը՝ ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության իրականացման շրջանակում, նշել է ռուս առաջնորդը: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագիր: Պուտինի խոսքով՝ դա ընդհանուր ֆինանսական տարածության ձևավորման ուղղությամբ արված մեծ քայլ էր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (123)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS