X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված մանկապարտեզի բացմանը հրավիրվել է Սուրեն Պապիկյանը, Բաղդասարյանը՝ ոչ. Շտաբի հայտարարությունը


* 6-12-2018, 12:15 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 180 անգամ


Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված մանկապարտեզի բացմանը հրավիրվել է Սուրեն Պապիկյանը, Բաղդասարյանը՝ ոչ. Շտաբի հայտարարությունըՀանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Այսօր, դեկտեմբերի 6-ին, Վանաձորում տեղի է ունենալու թիվ 11 մանկապարտեզի բացումը։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ ՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Նախաձեռնությունը ներառված է եղել Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:

Մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անմիջական աջակցությամբ և միջնորդությամբ:

Ուշագրավ է այն փաստը, որ մանկապարտեզի բացման պաշտոնական մասն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով Լոռու մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, այնինչ Վահրամ Բաղդասարյանը, ում աջակցությամբ և ջանքերով կյանքի է կոչվել մանկապարտեզի կառուցումը, նույնիսկ հրավիրվածների ցուցակում չկա:

Արդյո՞ք մի օր էլ Սուրեն Պապիկյանի աջակցությամբ կառուցված հաստատության բացմանը Վահրամ Բաղդասարյանը ժապավեն կկտրի նրա փոխարեն: Չէ՞ որ արդեն իրավիճակներ են փոխվել:

Հավելենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ և ջանքերով դեռևս վերանորոգման գործընթացում է գտնվում Վանաձորի թիվ 18 դպրոցը, որի աշխատանքների նախահաշիվը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որից 807 մլն դրամն արդեն հատկացվել է (2014թ.՝ 100 մլն, 2015թ.՝ 500մլն, 2016թ.՝ 150մլն և 2017թ.՝ 57մլն) և դրա արդյունքում դպրոցի 5 մասնաշենքից 3-ն ամբողջությամբ վերանորոգվել են:

Սա էլ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան հերթագրվել Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված և վերանորոգված հաստատությունների հերթական բացման արարողության ժամանակ ժապավեն կտրելու համար»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (123)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS