"Ոչ մի երկիր Վրաստանի համար այնքան բան չի արել, որքան Ադրբեջանը",-հայտարարել է Սահակաշվիլին, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Ոչ մի երկիր Վրաստանի համար այնքան բան չի արել, որքան Ադրբեջանը",-հայտարարել է Սահակաշվիլին


* 28-02-2013, 20:17 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1048 անգամ


"Ոչ մի երկիր Վրաստանի համար այնքան բան չի արել, որքան Ադրբեջանը",-հայտարարել է Սահակաշվիլին
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր այցելել է Նախիջեւան: Մինչ այնտեղ մեկնելը` նա համատեղ մամուլի ասուլիս է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ժամանակ հայտարարել է, թե վերջին տասը տարում աշխարհի ոչ մի երկիր Վրաստանի համար այնքան բան չի արել, որքան Ադրբեջանը:
"Անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, նա կգնահատի Ադրբեջանի կարեւորությունը", - նշել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը կարեւորել է նաեւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղային նախագիծն ավարտին հասցնելը եւ հույս հայտնել, որ դա տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Սահակաշվիլիի խոսքով՝ այդ նախագիծը հարցականի տակ դնելը հանցագործություն է:
Տեղեկացնենք նաեւ, որ Վրաստանի նախագահն ավելի վաղ հրաժարվել էր պետական անվտանգության ծառայությունից՝ այդ թվում նաեւ զրահապատ մեքենայից: Մինչ Բաքու մեկնելը նա օդանավակայան է գնացել սեփական ավտոմեքենայով, որի ղեկին էլ հենց ինքն է եղել:






Աղբյուրը՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=12658

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (277)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS