X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Ֆրանսիայի խորհրդարանում


* 28-02-2013, 20:16 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 892 անգամ


Վալերի Բուայեն դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները Ֆրանսիայի խորհրդարանում
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն բաց նամակով դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողությունները` Ֆրանսիայի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակզությամբ կազմակերպված ոգեկոչման արարողության ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական Nouvelles Arménie ամսագիրը, Վալերի Բուայեն ադրբեջանական կառավարությանը քննադատող նամակում կոչ է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարթոլոնին` Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը:

«Հավատարիմ մնալով իր ժխտողական քարոզչությանը եւ խթանելով հակահայկական սադրիչ գործողություններ, ներառյալ աջակցումը հայերի դեմ բարբարոսություններ իրականացրած հանցագործներին (օր.` Սաֆարովի գործը)` Ալիեւի վարչակարգը խրախուսում է Ֆրանսիայի Ազգային ժողովում սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Մտորումների եւ հույզերի այդ կարևոր պահը ևս սադրանքի ենթարկվեց Ադրբեջանի կողմից: Ինչը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանը մտադրություններ չունի ոչ մեղմելու և ոչ էլ լուծում տալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Մեկ տարի առաջ ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ` ծանոթանալու հայերի այս հայրենիքի հետ, որի էթնիկ հակամարտությունը մոռացության և անտարբերության էր մատնվել սոցիալիստական կառավարության կողմից: Ինչն ավելի վատ է, նախագահ Օլանդը 2012թ. սեպտեմբերին ժպտերես ու ջերմ ընդունել էր Իլհամ Ալիևին: Մեր երկիրը պետք է իր ձայնը բարձրացնի ` պաշտպանելու Մարդու իրավունքների և հիմնարար ազատություննների մասին կոնվենցիայով սահմանված արժեքները: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչը պետք է գրավականը լինի այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չպետք է շարունակեն հետապնդվել իրենց ծագման համար: Ես խնդրում եմ Ֆրանսուա Օլանդին անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել` դարադրեցնեու ֆրանսիական հողի վրա ցանկացած ժխտողական քարոզչություն: Ես նաև խնդրում եմ Կլոդ Բարթոլոնին Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել 2008թ. նոյեմբերի 28-ի ռասիզմի և քսենոֆոբիայի որոշակի ձևերի և դրսևորումների դեմ պայքարի մասին շրջանակային որոշումն ազգային օրենսդրության մեջ փոխանցելու մասին օրինագիծը, որով քրեական պատիժ է նախատեսվում այն անձանց նկատմամբ, ովքեր վիճարկում են Հայոց ցեղասպանության փաստը: Նավթը չի կարող գնել ո´չ հիշողությունը, ո´չ Մարդու իրավունքները»,-նշել է Վալերի Բուայեն:

Արդբեջանցիները կռիվ են հրահրել Ֆրանսիայի խորհրդարանում սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված արարողության ժամանակ: Կռիվը ծագել է, երբ ադրբեջանական պատվիրակությունը խանգարել է Ֆրանսիական խորհրդարանում կազմակերպված սումգայիթյան զոհերին նվիրված ոգեկոչման արարողությունը` հրաժարվելով մեկ րոպե հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Ֆրանսիայում Հայ դատի գրասենյակը դատի է տվել լկտի վարք դրսեւորած երկու ադրբեջանցիներին:





Աղբյուրը՝ http://armenpress.am/arm/news/709954/valeri-buayen-datapartel-e-adrbejani-sadrich-gortsoxutyunnery.html

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (289)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS