X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանը միշտ էլ փորձել է հայերին կոտրել ու ծնկի իջեցնել


* 28-02-2013, 17:14 | Բաժին: Քաղաքականություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 902 անգամ


Ադրբեջանը միշտ էլ փորձել է հայերին կոտրել ու ծնկի իջեցնել
Ադրբեջանի կողմից միշտ էլ դրսևորվել է այդ քաղաքականությունը, որը նպաստել է Սաֆարովի կերպարների զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր հրավիրված ասուլիսում նա նշելով, որ սումգայիթյան ջարդերն այդ հարաբերությունների լարվածության գագաթնակետի արդյունքն են։

«Ադրբեջանը միշտ էլ փորձել է հայերին կոտրել ու ծնկի իջեցնել, սակայն լրիվ հակառակ էֆեկտն է ստացել»,-հավելել է նա նշելով, որ անգամ Խորհրդային Միության փլուզումը թույլ չտվեց հայերի ծնկի գալը։ «Դա պարզապես նպաստեց, որ հայերի ու ադրբեջանցիների հարաբերություններն էլ ավելի լարվեն ու սրվեն»,-նկատել է բանախոսն ընդգծելով, որ այսօր էլ այդ հակահայկական քաղաքականությունը շարունակվում է: Նրա խոսքով՝ ադրբեջանական հասարակությունն ունի որոշակի գաղափարախոսության ինքնորոշման խնդիր։ «Կան նաև սոցիալական խնդիրներ, որի պատճառով հասարակությանը մատուցվում է ազգային գաղափարախոսություն. այն է' համաշխարհային մակարդակով հայերի դեմ պայքարը, որը ոչ մի արդյունք չի տալիս»,-ասել է նա նշելով, թե այն ագրեսիան, որ կուտակվում է ադրբեջանցիների մեջ, օրերից մի օր անպայման պայթելու է։ Վերլուծելով նաև ադրբեջանական ԶԼՄ-ների գործունեությունը, ադրբեջանագետը նկատել է, որ հայհոյախառն արտահայտություններ չեն հնչում, սակայն այնտեղ ևս հակահայկականությունը նկատելի է։ Բանախոսը գտնում է, որ հայերը ևս պետք է իրենց դիրքերն ուժեղացնեն այս ուղղությամբ:






operativ.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS