X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26


* 8-11-2018, 13:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 122 անգամ


Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1 հասցե:

Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն էլ հարցրեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարեցված չէ հյուրերի արարողակարգը ապահովելու համար:

Նշվեց, որ կարող է դա կազմակերպվել օդանավակայանում և նախագիծը այդ լուծումները չի տալիս, կարող են կարգավորվել ենթաօրենսդրական կարգով:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նկատեց, որ նախագիծը առաջարկվող կողմի՝ նախագահի աշխատակազմի սրտով չէ, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ և կոմիտեի նիստում պետք է քննարկել:

Այպիսով, որոոշում կայացվեց առանձնացնել նախագծերը և Ազգային ժողով ուղարկել միայն նախագահի և վարչապետի նստավայրի հետ կապված կարգավորումը, իսկ մյուս փոփոխությունները դեռ քննարկել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (195)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS