X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ի՞նչ եղավ Սերժ Թանգյանի նախագահին ուղղված երկրորդ նամակի պատասխանը


* 28-02-2013, 17:09 | Բաժին: Քաղաքականություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1053 անգամ


Ի՞նչ եղավ Սերժ Թանգյանի նախագահին ուղղված երկրորդ նամակի պատասխանը
Հայ իրականության մեջ առաջին անգամ սփյուռքից Հայաստանի Հանրապետության և ողջ ազգի համար շատ կարևոր ու հանրաճանաչ մի մարդ, բացահայտորեն քննադատում է ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին: Հստակ, դիպուկ, տեղին պահանջներն ու նկատողությունները ՀՀ նախագահին արել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստ, Լիբանանում ծնված, ամերիկաբնակ Սերժ Թանգյանը: Նրա շնորհավորանքը նախագահին նման չէր այլ երկրների և Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների գունավոր ակնոցների լավատեսությանը, այլ սկսվում էր շատ դիպուկ. «Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն»:

Նախագահի պատասխանը չուշացավ, սակայն քանի որ Նախագահը նման շնորհավորանքի ու անկեղծության դեռևս չէր հանդիպել, նրա սցենարիստները պատրաստ չէին պատասխան տալու, իսկ գրողն ու պահանջողը սովորական մարզպետ կամ քաղաքապետ չէր, որ աշխատանքից ազատելով պատասխանը տային: Նա «Արդարության առանցք» հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանգյանն է, իսկ պատասխանը հետևյալն է.
«Սիրելի՛ Սերժ,
Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնու՞մ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու»:

Համաձայնե՛ք, ռոմանտիկ պատասխան է, հոգեբանական տեսանկյունից էլ լավ ուսումնասիրված, որ ազդեցությունը մեծ լինի, սիրով լցվես Նախագահի հանդեպ ու մտածես, որ դեպի ապահով Հայաստան ճամփան հարթ է, կեսն էլ արդեն անցել ենք:

Այս պատասխանը սերիալ նայող հասարակության կողմից կընդունվեր որպես հավատի փարոս, կմեծարեին Նախագահին անկեղծության համար: Սակայն նա ռոք երաժիշտ Սերժ Թանգյանն է, ում չբավարարեց ՀՀ նախագահի պատասխանը:

Սերժ Թանգյանը քաղաքավարությանը կուլ չգնաց և երկրորդ նամակում գրեց. «Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ և կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրն իր քաղաքացիներից' ավելին, քան ականները և ռումբերը:
Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու այն շտկելու համար: Պատրաստվում եք արդյո՞ք համակարգը բարեփոխել:
Հարգելի Պարոն Նախագահ, խնդրում եմ հաստատել օրենքի իշխանություն մեկընդմիշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի և դատարանների կողմից»:

Ի տարբերություն առաջին նամակի, երկրորդ նամակի պատասխանն ուշացավ, դեռևս չկա: Սակայն հասարակության պառակտվածությունն ու Սերժ Թանգյանի մեղադրանքները վերացնելու համար, կարծում եմ պետք է Նախագահը ոչ թե կպատասխաներ, այն էլ նամակի միտքը երեխայի շուրջ կառուցելով, այլ լսեր դասադուլ հայտարարած ուսանողներին, հաշվի առներ հանրահավաքի մասնակցող մարդկանց, ընդդիմության առաջնորդի կարծիքն ու հստակ, կտրուկ, առանց ծանոթ-բարեկամի կսկսեր հնձել քաղաքական դաշտը' անարժաններին նետելով աղբարկղ: Սա կլիներ լավագույն պատասխանը հասարակությանն ու Սերժ Թանգյանին: Իսկ Նախագահին շնորհավորողներն էլ կրակը չէին ընկնի՝ իրականությունից հեռու լավ բառեր փնտրելու հարցում:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Սերժ Թանգյանի նամակների հեղինակը ինքը չէ, դա արդեն էական չէ, կարևորը նրա անունից ուղարկվող ցանկացած մտքի հետ համաձայն է նա: Կրկնում եմ, սա այն դեպքում, եթե նամակների հեղինակն ինքը չէ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ իր նամակների հեղինակը չէ, բայց տեղյակ ու համաձայն է նամակում գրված յուրաքանաչյուր խոսքի հետ, այլապես այն չէր հրպարակվի: Այնպես որ` կարևորը գաղափարն է, թե ու մատներն են տպել այն կարևոր չէ:






operativ.am

Բեթղեհեմ Արաբյան

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (433)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS