X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի հասնեն. Կիրո Մանոյան


* 7-11-2018, 13:31 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 182 անգամ


Հայաստանի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի հասնեն. Կիրո ՄանոյանAysor.am: ԱՄՆ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները նվազագույնի իջնեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Ճնշումները կշարունակվեն, որովհետև ԱՄՆ-ն այդպես է որոշել։ Թե որքան է արդար ԱՄՆ որոշումը, արդեն ուրիշ հարց է, քանի որ ԵՄ-ն չի կիսում ԱՄՆ մոտեցումը, դա խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այդ որոշումը՝ ինչ-ինչ հաշիվներից ելնելով», -ասաց Մանոյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանի երկրներին զգուշացնելն էր։

«Խնդիրը մեզ համար մտահոգիչ է։ Չի կարելի միաժամանակ և՛ գոհացնել ԱՄՆ-ին, և՛շարունակել հարաբերությունները Իրանի հետ։ Այս դեպքում մնում է, որ Միացյալ Նահանգներում հայ համայնքը իշխանություններին բացատրի, որ Հայաստանը շատ այլընտրանքներ չունի», - ասաց Կիրո Մանոյանը։

Ըստ Մանոյանի՝ Հայաստանը պետք է շարունակի և՛ տնտեսական հարաբերությունները սերտացնել Իրանի հետ, և՛ բացատրական աշխատանքներ տանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (196)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS