ԱԺ նախագահի մոտ շտապ խորհրդակցությունն ավարտվել է, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ԱԺ նախագահի մոտ շտապ խորհրդակցությունն ավարտվել է


* 28-02-2013, 16:26 | Բաժին: Քաղաքականություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1004 անգամ


ԱԺ նախագահի մոտ շտապ խորհրդակցությունն ավարտվել է
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ Հանրապետական, «Ժառանգություն» ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվել է, սակայն կողմերը վերջնական համաձայնության չեն եկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով` վերջնական որոշման չեն եկել, քանի որ կան վիճելի որոշ հարցեր, հետեւաբար` խորհրդակցությունները շարունակական են լինելու: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, իսկ «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր կայացել է շտապ խորհրդակցություն` ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի օրակարգում եղել է երեք հարց.

1.Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ մեկ տարվա ընթացքում։

2.Համամասնական ընտրակարգի անցում ՝ երկու տարվա ընթացքում։

3. Ընդդիմության վերահսկողական լծակների ավելացում։






news.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS