X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այսօր շատ պատգամավորներ հարևանների, բարեկամների, ընտանիքի անդամների ճնշման ներքո են. Փաշինյանը՝ Աշոտյանի հայտարարության մասին


* 10-10-2018, 15:02 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 542 անգամ


Այսօր շատ պատգամավորներ հարևանների, բարեկամների, ընտանիքի անդամների ճնշման ներքո են. Փաշինյանը՝ Աշոտյանի հայտարարության մասինՊատգամավորների վրա որևէ ճնշում չի եղել և եթե եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր ԱԺ շատ պատգամավորներ հարևանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մասին, թե մի շարք պատգամավորների ճնշումներ են ենթարկել, և այդ պատճառով էլ նրանք հայտարարել են, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

Նշենք նաև, որ Ն. Փաշինյանը եկել էր Ազգային ժողով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպելու:

Հարցին, թե երբ է պատրաստվում հրաժարական տալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ դա մի քիչ հաշվարկի հարց է:

Հիշեցնենք, որ ԱԺ մի շարք պատգամավորների միացել են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին:

Հարցին, թե ինչ տեղի ունեցավ, և ինչու են ՀՀԿ-ականներն էլ խոսում իրենց վրա կիրառված ճնշումների մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.« Տեղի է ունեցել շատ պարզ բան: Ուղղակի, ուրախ եմ, որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ տեսան, լսեցին ժողովրդի ձայնն ու անհրաժեշտ արձագանք տվեցին»:

Ճնշումների մասով էլ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև այսօր ԱԺ շատ պատգամավորներ, հարևանների, բարեկամների, նույնիսկ իրենց ընտանիքի անդամների ճնշման ներքո են, նրանք առաջին հերթին իրենց շրջապատի «ճնշման» ներքո են:

Փաշինյանը նկատեց, որ գործադիրը հրապարակային հայտարարություններ է արել, և եթե եղել են կոնտակտներ, ապա այդ հայտարարությունների համատեքստում են եղել:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ, թերևս, ԱԺ նախագահի հետ երեկվա իր հանդիպմանը հետևած հայտարարությունից հետո չկա ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն:

Հարցին էլ, թե այլ թեկնածու առաջադրելու վտանգը վերացել՞ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ ասելով, որ այդ վտանգը երկում անկայուն իրավիճակ հրահրելու փորձ պիտի լիներ, և ուրախ է, որ մարդիկ գնահատել են իրավիճակը:

Նա նշեց, որ ԱԺ այցի նպատակը նաև լարվածությունը վերացնելն է, կատարյալ կայունության պայմաններում՝ իրավիճակը հանգուցալուծելը:

«Եվ երեկվա «Հանրապետականի» հայտարարությունից հետո ես հարկ համարեցի գալ»,-ասաց նա: ՀՀԿ հայտարարությունը նա համարում է խելամիտ:

Նա ուղղվում էր դեպի ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակ՝ ասելով՝ տեսնեմ՝ Վահրամ Բաղդասարյանն այստեղ է:

Անդրադառնալով քաղաքագետների կանխատեսումներին, թե մենք ունենալու ենք մոնոլիտ ԱԺ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան 6-րդ գումարման ԱԺ-ն է:

«ՀՀ ում ժողովրդավարությանը, արժեքներին որևէ բան չի սպառնում, որովհետև դա մեր հավատամքն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը ու դիմելով լրագրողներին՝ նշեց, որ մամուլն այսօր այնքան ազատ է, որքան երբևէ չի եղել ու ամեն օր դառնալու է ավելի ազատ, ինչպես նաև դատական համակարգը, ապագա ընտրությունները: Նա նաև հավելեց, որ «Դաշնակցության» հետ հանդիպումների պայմանավորվածությունները եղել են դեռ Փարիզում՝ առաջիկայում արտահերթ ընտրությունների թեմայով բանակցությունների շրջանակներում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (220)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS