X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը. Արմեն Աշոտյան


* 9-10-2018, 17:49 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 685 անգամ


Մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը. Արմեն ԱշոտյանAysor.am: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի համար զարմանալի է այսօր ստորագրահավաքին միացած գործընկերների վարքագիծը, քանի որ մի քանի օր առաջ ՀՀԿ խմբակցության տարածած հայտարարության տեքստի քննարկման ժամանակ այլ կարծիք նրանք չեն հայտնել։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է ռեպրեսիվ ապարատը իր բոլոր հնարավորություններով, անգամ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ», - այսօր խորհդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։

Այդուհանդերձ, նա չբացառեց, որ եղել են պատգամավորներ, ովքեր ինքնակամ են ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ։

Աշոտյանն ասաց, որ պատգամավորների նկատմամբ ճնշումների մասին իր հայտարարությունները մերկապարանոց չեն։ «Նման լուրեր տարածվել են ու որոշակի տեղեկություններ ես ևս ունեմ։ Թող այդ մարդիկ իրենք խոսեն այդ ճնշումների մասին», - հավելեց Աշոտյանը։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանի 16 պատգամավոր, այդ թվում նաև Հանրապետական խմբակցությունից, ստորագրել էին հայտարարություն, որի համաձայն, իրենք միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը դեկտեմբերին Հայաստանում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (303)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS