X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փաշինյանը` Պուտինի հետ զրույցի մասին


* 30-09-2018, 16:58 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 783 անգամ


Փաշինյանը` Պուտինի հետ զրույցի մասինSputnik: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2019 թվականի սկզբին։ Այդ ընթացքում պետք է պայմանագրային բազա նախապատրաստել` երկկողմանի փաստաթղթերի ստորագրման համար։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն մասին, որ Երևան ՌԴ նախագահի այցը կկայանա կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Ընդ որում, ինչպես նշեց Փաշինյանը, կողմերը պարբերաբար կապի մեջ են։

«Կարծում եմ ճիշտ կլինի, եթե այցը տեղի ունենա հաջորդ տարվա սկզբին։ Ինչո՞ւ։ Այցի ընթացքում փաստաթղթեր ստորագրելու համար պայմանագրային բազա նախապատրաստելու համար», – ասաց վարչապետը։

Վարչապետը նաև լրագրողներին պատմեց, թե ակտիվ ժեստերով ինչի մասին էր զրուցում Պուտինի հետ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ։

«Վլադիմիր Պուտինի հետ մեր հանդիպումն էինք քննարկում։ Գագաթաժողովից հետո կրկին հանդիպեցինք և երկուսով զրուցեցինք։ Պայմանավորվեցին հանդիպման մասին», – պարզաբանեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Տաջիկստանում ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը կարճ զրույց են ունեցել։ Ինչի մասին էին զրուցում երկու երկրների նախագահները, անհասկանալի էր, սակայն նկատելի էին նրանց ակտիվ ժեստերը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS