X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ձեր ստեղծած հանձնաժողովը դառնալու է պարապ հանձնաժողով. Էդմոն Մարուքյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից


* 13-09-2018, 14:32 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 268 անգամ


Ձեր ստեղծած հանձնաժողովը դառնալու է պարապ հանձնաժողով. Էդմոն Մարուքյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից1in.am: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:

«Նախ՝ դատախազությունը չէր կարող գործ չհարուցել այս գործերի հետ կապված, և կապել դա նրա հետ, որ գործ է հարուցվել, որպեսզի կանխվի Քննիչ հանձնաժողովի ստեղծումը, իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հստակեցնելով, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ գլխավոր դատախազության քննության արդյունքներով կարող է ինչ-որ մեկը պատասխանատվության ենթարկվել:

Նրա խոսքով՝ այո, պետք է պարզել ճշմարտությունը, բայց դա չի կարելի անել օրենքը խախտելով. «Ձեր ստեղծած հանձնաժողովը վտանգված է դառնալու պարապ հանձնաժողով: Ի՞նչ է նշանակում գլոբալ՝ փաստեր պետք է ուսումնասիրի այդ հանձնաժողովը»:

Մարուքյանն առաջարկեց «դեմ» քվեարկել, հարցը հանել օրակարգից և նոր նախագիծ բերել:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (326)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS