X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի նշանավորվի արտաքին քաղաքականության շրջադարձով. Ամերիկայի ձայն


* 13-09-2018, 13:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 420 անգամ


Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի նշանավորվի արտաքին քաղաքականության շրջադարձով. Ամերիկայի ձայնVOA: Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը Նյու Յորքում չի նշանավորի որևէ արմատական շրջադարձ արտաքին քաղաքականության մեջ, ընդգծում է Սպիտակ տան երկար տարիների աշխատակից, նախագահներ Նիքսոնի, Ռեյգանի և Բուշի աշխատակազմերի անդամ Արամ Բախշյանը:

«Դա հավանաբար քաղաքավարության հանդիպում կլինի, երկու կողմերից բարի կամքի դրսևորման նշան, այլ ոչ թե քաղաքական նժարի լուրջ փոփոխություն»: Բախշյանն, ով երկար տարիներ երեք նախագահների համար ելույթներ է գրել և քաջատեղյակ է Սպիտակ տան աշխատանքի կանոններին, ընդգծում է՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է կայանալ միայն, եթե Հայաստանի արտգործնախարարությունն ու ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կարողանան նուրբ արարողակարգ մշակել. «Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ սրված հարց չկա, չկան նման հարցեր նաև հայ-ռուս-ամերիկյան հարաբերություններում: Այսպիսով, որևէ ճգնաժամ, որն անհապաղ քննարկման կարիք ունենար, չկա:

Ուստի, նման հանդիպումը, եթե այն տեղի ունենա, լինելու է բարի կամքի դրսևորում: Սակայն, չմոռանանք, որ այսօր առկա են բազմաթիվ այլ, ավելի սուր հարցեր այլ երկրների հետ, որոնք լուծում են պահանջում, ինչի արդյունքում բարի կամքի հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ, կրկնում եմ, որևէ ճգնաժամ երկու երկրների հարաբերություններում չկա»:

Այլ պետությունների ղեկավարներ, որոնք իրոք ունեն ԱՄՆ-ի հետ չկարգավորված հարցեր և ցանկանում են հանդիպել նախագահ Թրամփին, կարող են առաջ ընկնել, ընդգծում է Արամ Բախշյանը. «Այս դեպքում, հարցը վերաբերում է այդ հանդիպումը նախապատրաստելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ունակությանը, քանի որ, սուր խնդիրների բացակայության պայմաններում բարի կամքի հանդիպումն այն հարցը չէ, որով պետք է մտահոգվեն անձամբ երկու պետությունների ղեկավարները»:

Նյու Յորքում սեպտեմբերի 24-ից 28-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում անցկացնելու կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ և ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արամ Բախշյանի խոսքով սակայն, համաշխարհային ներկա իրավիճակում հնարավոր է, որ առօրյա թեժ խնդիրները թույլ չտան կողմերին բարի կամքի հանդիպում անցկացնել:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (282)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS