X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, անհեռատեսական է. Քոչարյան


* 31-08-2018, 14:58 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1343 անգամ


Միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, անհեռատեսական է. ՔոչարյանԵրբ իշխանությունը փորձում է ամեն անգամ շեշտել այդ հարաբերությունների լավ լինելը, նշանակում է, որ խնդիրներ կան, նույնիսկ կարիք չպիտի առաջանա դրա մասին այս հաճախականությամբ խոսելու, Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, և ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը: Այս տարածաշրջանում մեզ բարեկամ երկրների նկատմամբ Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցներ են կիրառվում», - ասել է նա:

Քոչարյանընաև անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ նշելով, որ իր համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանն այս մակարդակով պետք է մասնակցի դրան.

«Պետք է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, այստեղ երկու կարծիք չկա, բայց այդ մակարդակով մասնակցել այն պարագայում, երբ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են, և միայն ՆԱՏՕ-ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել ու դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է», - նշել է նա։

Խոսելով ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հեռանկրաներից՝ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար շատ մեծ շուկա է բացվել, մինչդեռ մեզանից է կախված այդ շուկայում մեր տեղը կունենանք, թե՞ ոչ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (406)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS