X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՅԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին


* 15-08-2018, 17:22 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 653 անգամ


ՀՅԴ-ն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասինՄենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք համագործակցել, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ թե արդյոք պատրաստվո՞ւմ են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Հրանտ Մարգարյանը նշել է, որ հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունեն, ոչ էլ օրակարգ:

Իսկ հարցին բացառո՞ւմ է արդյոք համագործակցությունը՝ պատասխանել է՝ ոչ: Միևնույն ժամանակ, հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից համագործակցության առաջարկ ՀՅԴ-ին չի եղել: «Դաշնակցությունը» ևս մտադիր չէ նման առաջարկ անել:

Հարցին՝ հաշվի առնելով 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը՝ ՀՅԴ-ն հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, Հրանտ Մարգարյանը պատասխանել է.

«Ես «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ սեփական դատողություն չունեմ: Ես գիտեմ, որ դեպքը պատահեց այդ ժամանակ բոլորի մեղքով: Եվ այդ 10 զոհերը, անկախ նրանից, թե ով է կրակել նրանց վրա, մեղքը բոլորի վզին է: Լևոն Տեր-Պետրոսյանի վզին էլ է փաթաթված, Ռոբերտ Քոչարյանի վզին էլ, դա այդպես պետք է նայել: Կարևոր չէ, թե ով է կրակել, կարևոր է, թե այդ երևույթն ով է ստեղծել»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2019 (273)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS