X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ


* 2-08-2018, 14:28 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 650 անգամ


Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններԿառավարության որոշմամբ «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը կներկայացվի նախագահի հաստատմանը։

Ծրագրի նպատակն է սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ՝ կանխարգելելու կանանց մոտ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունները: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում գրավում է առաջին տեղը՝ քաղցկեղային հիվանդությունների շարքում:

Վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ: Հետազոտությունները նախատեսվում են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50 տոկոս ընդգրկվածություն: Ծրագրով նախատեսված են նաև բժշկական սարքավորումների ձեռքբերում (շարժական մամոգրաֆ), շարունակական բժշկական կրթության գործառույթներ և այլն:

Ծրագրի գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Հետագայում շարժական մամոգրաֆի միջոցով կարելի է իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ ՀՀ ողջ տարածքում: Մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղն ու կանխարգելել հիվանդության զարգացումը: Սքրինինգային հետազոտությունները նպաստում են, ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ մասնավորապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


հունիս 2019 (358)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS