X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայաստանը պահանջում է դիտարկում անցկացնել Նախիջևանի սահմանին. Բալայան


* 31-07-2018, 13:01 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 709 անգամ


Հայաստանը պահանջում է դիտարկում անցկացնել Նախիջևանի սահմանին. Բալայան Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել»,– ասաց Բալայանը` հավելելով, որ հայկական կողմը շարունակում է բանակցությունները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ։

Միաժամանակ հայկական կողմի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդիրը: «Հայկական կողմն այդ հարցը երկկողմ խողովակներից բացի բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ նկատի ունենալով, որ Սլովակիան նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- ասաց Բալայանը։

Հիշեցնենք` Սլովակիայի պահեստներում մնացած խորհրդային ժամանակների զինատեսակները պաշտոնական փաստաթղթերով վաճառվել են իսրայելական Elbit Systems ընկերությանը, բայց այդ երկրում ՀՀ դեսպանատան և սլովակ լրագրողների հետաքննությունների համաձայն` դրանք Silk Way ավիաընկերության ինքնաթիռներով Բրատիսլավայից տեղափոխվել են Իսրայել, իսկ 2-3 ժամ անց` Բաքու։





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS