X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նոր Հայաստանում շատ ճշգրիտ արտաքին քաղաքականություն է տարվում, պետք է զորակցել․ Րաֆֆի Հովհաննիսյան, Tert.am


* 13-07-2018, 16:34 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 393 անգամ


Նոր Հայաստանում շատ ճշգրիտ արտաքին քաղաքականություն է տարվում, պետք է զորակցել․ Րաֆֆի Հովհաննիսյան, Tert.am
Նոր Հայաստանում շատ ճշգրիտ արտաքին քաղաքականություն է տարվում, և պետք է զորակցել դրան: Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Tert.am:-ի հարցին, թե ինչ կարծիք ունի նոր իշխանությունների՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, այսպես ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կարծում եմ, որ Հայաստանի նոր իշխանություններն ընդգծում են Հայաստանի ոչ միայն ժողովրդավարական արժեքները, այլ նաև՝ ինքնիշխանության ատրիբուտը: Անպայման չէ, որ համաձայն լինենք այս կամ այն կառուցվածքային պատկանելության հետ: Այն, որ Մոսկվայի հետ հարաբերությունները ռազմավարական են, ոչ ոք չի վիճարկում: Բայց ցանկացած հարաբերություն պետք է համակշռվի աշխարհի մյուս կենտրոնների հետ, և Հայաստանը չպետք է դիտարկվի որպես մի երկրի նահանգ, պետք է ունենա իր դերը»,- ասաց նա:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Փաշինյանի այցը Բրյուսել ևս դրական կարելի է գնահատել: «Գուցե, եթե ավելի պատրաստված լինեինք, ՆԱՏՕ-ի թե՛ համագործակցության առաջարկը, թե՛ հայտարարության տեքստը այլ տեսք ունենար, բայց մանրուքների մեջ չեմ ուզում մտնել: Լավ կլիներ, որ Աննա Հակոբյանը ներկա լիներ Բրյուսելում, որովհետև դիվանագիտության կեսը ամուսին-տիկնոջ գործունեությունն է: Եթե պատկերային նայում ենք, տեսնում ենք, թե ովքեր էին ներկա»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նոր իշխանությունների մոտեցմանը, ասաց, որ կարելի է ողջունել Ստեփանակերտում արված հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: «Կա լավ պատրաստված դիվանագետ՝ արտգործնախարար, որը խոսել է հին մշակված մեթոդների դանդաղ իրագործման վերաբերյալ,- ասաց նա՝ նշելով, որ կարևոր է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, և աստիճանաբար հասնենք նրան, որ Մադրիդյան, Կազանյան, Լավրովյան դրույթները վերանայվեն,- ներկա դրությամբ մենք մեր ժողովրդավարությունը պետք է օգտագործենք ոչ միայն ներքուստ, այլ նաև արտաքին հարթակներում»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (264)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS