X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետ Փաշինյանը ժամանեց Բելգիայի Թագավորություն (լուսանկարներ)


* 11-07-2018, 17:21 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1029 անգամ


Վարչապետ Փաշինյանը ժամանեց Բելգիայի Թագավորություն (լուսանկարներ)
Tert.am:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելգիայի Թագավորություն։

Tert.am-ի թղթակիցը Բրյուսելից հայտնում է, որ ՀՀ վարչապետին Բրյուսելի «Աբելագ» օդանավակայանում դիմավորեցին Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ դեսպանության, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունների ներկայացուցիչները։

Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հովհաննիսյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Քիչ անց վարչապետը կմեկնի «Կարնեգի» հետազոտական կենտրոն, այսօր նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Վարչապետ Փաշինյանը ժամանեց Բելգիայի Թագավորություն (լուսանկարներ)
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Բելգիայի Թագավորություն (լուսանկարներ)

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (243)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS