X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ելք» դաշինքն ու ՔՊ-ն առաջիկայում կներկայացնեն Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուին


* 10-07-2018, 17:10 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 579 անգամ


«Ելք» դաշինքն ու ՔՊ-ն առաջիկայում կներկայացնեն Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուին
1in.am: «Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չեն քննարկել Երևանի նոր քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը: Այս մասին հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ավագանու նախկին անդամը բացառեց նաև այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրումը:

«Իմ մասին խոսելը հիմա սխալ եմ համարում: Հիմա կա նոր իրավիճակ, որը թելադրում է ավագանու նոր ընտրություններ»,- նշեց Ալեն Սիմոնյանը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը քաղաքական թիմի որոշում չի եղել, եղել է իր անձնական որոշումը:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` Տարոն Մարգարյանը հեռացել է քաղաքական իրողության փոփոխության պատճառով:

«Երևան քաղաքը հանրապետության տնտեսության մոտ 60% է կազմում, և ակնհայտ է, որ նոր իրողությունների լույսի ներքո մի թիմը գնում է, և մյուսն է գալիս իշխանության: Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել այդ տրամաբանության մեջ»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորների խոսքով` «Ելք»-ն ու ՔՊ-ն առաջիկայում կքննարկեն և կներկայացնեն նոր քաղաքապետի թեկնածուի անունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (214)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS