X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց. նա կմնա «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում


* 30-06-2018, 17:03 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1039 անգամ


Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց. նա կմնա «Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմումSputnik: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տեղը պահպանեց «Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կազմակերպության) ընկերության խորհրդում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր տարեկան ժողովի ընթացքում «Սիստեմա» ընկերության բաժնետերերը վերընտրեցին տնօրենների խորհրդի նախկին կազմին։

«Իրենց տեղերը խորհրդում պահպանել են նաև ԲՖԿ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, ԲՖԿ-ի նախագահ Անդրեյ Դուբրովսկովը, ԲՖԿ-ին պատկանող Segezha Group-ի նախագահ Միխայիլ Շմոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, ԲՖԿ-ի կազմի մեջ մտնող «ՌՏԻ» ԲԲԸ-ի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոյևը, «Վիմմ-Բիլլ-Դաննի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին», — նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդում իրենց տեղերն են պահպանել նաև KPMG-ի ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժանո Կրեկեն, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը, ԲՖԿ-ի աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի կոմիտեի անդամ Աննա Բելովան։

Միաժամանակ բաժնետերերը հաստատել են 2017 թվականի արդյունքներով դիվիդենտների վճարումը, որը կազմում է 1,062 միլիարդ ռուբլի կամ 0,11 ռուբլի յուրաքանչյուր սովորական բաժնետոմսի համար (2,2` մեկ GDR-ի համար)։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (262)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS