X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այդ մեթոդները մեզ հին, բարի ժամանակներն են հիշեցնում. Ռուստամյանը՝ Փաշինյան-Մինասյան բանավեճի մասին


* 12-06-2018, 14:07 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1757 անգամ


Այդ մեթոդները մեզ հին, բարի ժամանակներն են հիշեցնում. Ռուստամյանը՝ Փաշինյան-Մինասյան բանավեճի մասինAysor.am: Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը շարունակում է դեմ լինել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, և Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում իր տեսակետը հայտնել է ոչ միայն որպես նախարար, այլ արտահայտել է Դաշնակցության մոտեցումը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում Մինասյան-Փաշինյան բանավեճին։

«Պետք է հարգանքով մոտենալ միմյանց տեսակետներին», - նկատեց Ռուստամյանը։

Պատգամավորը հստակեցրեց, որ Դաշնակցությունը դեմ է պարտադիր բաղադրիչին առնվազն երեք պատճառով՝ նախ Դաշնակցությունը կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին, հետո՝ անձի սեփականության իրավունքին հակասում է պարտադիր բաղադրիչը և երրորդ պատճառն այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը այնքան բավարար չէ, որ հավելյալ եկամուտներ անձը տրամադրի իր ապագայի համար։

«Մենք այս դիրքորոշումը պաշտպանել ենք, պաշտպանում ու կշարունակենք պաշտպանել», - նշեց պատգամավորը։

Անդրադառնալով նախարարի և վարչապետի միջև բուն բանավեճին՝ Ռուսատմյանն ասաց, որ կառավարությունը քաղաքական և կոլեգիալ մարմին է, որը չպետք է առաջ գնա միանձնյա որոշումներով։

«Վատ չի ձգտել համախոհության, բայց եթե կա տարակարծություն սկզբունքային հարցերի շուրջ, ապա ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում։ Այդ մեթոդները մեզ հին, բարի ժամանակներն է հիշեցնում, որը մեզ համար անընդունելի է»



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30


սեպտեմբեր 2018 (262)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS