X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը. Նախարար


* 8-06-2018, 11:43 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1467 անգամ


Ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը. ՆախարարԿառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարեց անդրադառնալ էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին:

«Նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված գնահատվել են էներեգտիկ ոլորտի ռիսկերը:

«Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, Արթուր Գրիգորյանը նշեց, որ ռիսկեր կան այս հարցում ևս:

«Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով: Մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- հայտարարեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախարարը չխոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին և հանձնարարեց շարունակել ուսումնասիրություններն ու քննարկումներն, ապա թափանցիկ կերպով ներկայացնել եզրահանգումներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (128)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS