X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյուղացիների վարկային պատմությունները հնարավոր է՝ սրբագրվեն


* 31-05-2018, 15:39 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Գյուղատնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2623 անգամ


Գյուղացիների վարկային պատմությունները հնարավոր է՝ սրբագրվենՀայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ԿԲ նախագահի, գյուղատնտեսության նախարարի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցերը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

«Դիտարկվում են մի քանի հնարավորություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում կամ «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի նրանց հետագա վարկունակության վրա ազդեցություն չլինի», - ասաց նախարարը։

Հարցին, թե գյուղացիների վարկերը չե՞ն ներվելու, նախարարը պատասխանեց. «Վարկերը ներելու մասին խոսք չի եղել։ Վարչապետի հանձնարարականը վերաբերել է տույժ-տուգանքներին»։

Նախարարը, սակայն, չկարողացավ ասել, թե որքան գումարի մասին է խոսքը։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS