X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կառավարությունը կքննարկի գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու հարցը



Կառավարությունը կքննարկի գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու հարցըԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին և տուժել են Արմավիրի, Արագածոտնի, և Արարատի մարզի համայնքները:

«Ընդհանուր վնասնված տարածքը կազմել է մոտ մոտ 350 հեկտար և վնասի չափը քսանից մինչև ութսուն տոկոս է կազմել, որոշ տեղերում 50-90 տոկոս», - ասաց նա:

«Մենք կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմ այսօր ՀՀ-ում չունենք և սա լուրջ պրոբլեմ է, և տարօրինակ է, քանի որ երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց այդ փոփոխությունները չեն եղել և պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցերի հնարավորությունից: Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղվարկերի հետ, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք ավելի են ծանրացել տույժ-տուգանքներով»,-ասաց Ն. Փաշինյանը:

Նա ասաց, որ երեկ Կենտրոնական բանկի հետ քննարկում են ունեցել և խնդրեց առաջիկայում մեխանիզմներ մշակել, որ գյուղացիներին վարկային տույժ տուգանքներից ազատեն և որոշակի վարկային պատմության համաներման հարցը քննարկեն, որ մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան:

«Պարոն Ջավադյան, հույս ունեմ, որ ակտիվ համագործակցություն կլնի համակարգող փոխվարչապետի հետ, որ այդ խնդրով կոնկրետ առաջարկներ ստանանք և փորձենք իրավիճակը հաղթահարել», - ասաց Փաշինյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:

Գյուղատնտեսության նախարարն էլ հայտնեց, որ 2015 թվականին կարկտահարության վնասների չափը կազմել է մոտ ութ միլիարդ, 2016 թվականին՝ 33,2 միլիարդ դրամ, անցած տարի՝ 12,2 միլիարդ դրամ:

«Կարծում եմ՝ եթե մենք վնասի կանխարգելման քաղաքականություն իրականացնենք, այս խնդրի առաջ չենք կանգնի», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ կանխարգելումը բոլոր դեպքերում ավելի էժան է նստում, քան վնասների հաղթահարումը:

«Իսկապես պետք է շատ ինտեսիվ քաղաքականություն վարել, որ հակակարկտային ցանցերը լայնորեն կիրառվեն», - ասաց վարչապետը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2018 (319)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS