X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սերժ Սարգսյանի բնակարանային խնդիրը կառավարությունը կկարգավորի մեկ ամսվա ընթացքում


* 11-05-2018, 12:24 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1732 անգամ


Սերժ Սարգսյանի բնակարանային խնդիրը կառավարությունը կկարգավորի մեկ ամսվա ընթացքումԿառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 317-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Այն վերաբերում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով ապահովելու հարցին:

Դ. Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց որոշակի շինություն տրամադրել պաշտոնաթող նախագահին, սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման կետերը ուժի մեջ մտնեն այն ժամանակ, երբ ինքն այլևս վարչապետ չի լինի:

Հարությունյանն ընդգծեց, որ այսօր Սարգսյանը չի ղեկավարում կառավարությունը, և օրենքով նախատեսված է սա:

Նա նաև հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, որն օգտվում է այդ իրավունքից, որովհետև մյուսների համար այլևս նման սոցիալական երաշխիք չեն նախաձեռնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ խնդիրը պարզ է. տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ հատվածի սեփականաշնորհման համար որոշումը չեղյալ հայտարարել ու գտնել այլ որոշում:

Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին մեկ ամսվա մեջ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով երաշխիքներն ի կատար ածել, այսինքն՝ սեփականություն տրամադրել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (194)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS